Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 17:37
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը կրճատվել են 9.2%, իսկ դրամային վարկերն աճել են 2.4%
ԱրմԻնֆո. 2011 թվականի օգոստոսի 29-սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 2.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 9.2%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 սեպտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72.460 մլն. ԱՄՆ դոլար 370.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78.9 մլն. ԱՄՆ դոլար 371.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 590 հազ.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥մոտ 4 անգամ շաբաթական անկումով¤ 372.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 5.770 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 40%¤ 372.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է սեպտեմբերի 8-ին` 2.2 մլն.դոլար և սեպտեմբերի 5-ին` 1.67 մլն. դոլար իսկ սեպտեմբերի 7-ին գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: