Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2011 15:46
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը հունիսին իջել է 1.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի հունիսին կազմել է 138.6, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ իջնելով 9.3%, իսկ 2011 թվականի մայիսի համեմատ` 1.3%: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, 2011 թվականի հունիսին, 2010 թվականի հունիսի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքը իջել է 8.2%: Հիշեցնենք, որ 2010 թվականին այս ցուցանիշի անկում էր գրանցվել մարտ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ աճ գրանցվել էր փետրվարին, ապրիլին, մայիսին, հունիսին, նոյեմբերին և դեկտեմբերին, իսկ 2011 թվականին դիտվել է այս ցուցանիշի միայն անկում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունիսին նոմինալ արդյունավետ փոխարժեքը մայիսի համեմատչի փոփոխվել, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ իջել է 7.1%, կազմելով 211.8: Ընդ որում, 2011 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն իջել է 9.9%: Նոմինալ արդյունավետ փոխարժեքի անկումը 2010 թվականին գրանցվել է մարտ, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, իսկ աճը` փետրվար, մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ 2011 թվականին` միայն մայիսին: