Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2011 20:29
Հայաստանի արժեթղթերի շուկայում օգոստոսին դիտվել է եկամտաբերության անկում
ԱրմԻնֆո. Հայաստանի արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում օգոստոսին դիտվել է եկամտաբերության անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ռեպո-գործարքների շուկայում պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը օգոստոսին կրճատվել է 1.03 տոկոսային կետով, մինչեւ 9.54%, իսկ միջբանկային ռեպո- շուկայում` 0.79 տոկոսային կետով, կազմելով 9,17%: Առաջնային շուկայում 1 տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը նվազել է 0.9 տոկոսային կետով, կազմելով 7,79%:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.29% արժեզրկում, մինչև 367.07 դրամ/դոլար, իսկ եվրոյի նկատմամբ` 0.56%, մինչև 526.45 դրամ/EUR: Սակայն, ռուսական ռուբլու նկատմամբ գրանցվել է ՀՀ դրամի 3.22% արժևորում, մինչև 12.74 դրամ/ռուբլի:
Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 2011 թվականի սեպտեմբերի 6-ին որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչեւ 8%, ինչի համապատասխան փոխվել են նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար կազմելով 11% և 5%: