Շաբաթ, 17 Սեպտեմբերի 2011 17:31
2011 թ.3-րդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 106.7%-ից իջել է մինչև 99.9%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը` 107.8%-ից մինչև 104.7%
ԱրմԻնֆո. 2011 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 106.7%-ից իջել է մինչև 99.9%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը`107.8%-ից մինչև 104.7%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տնտեսական ակտիվությունն աճել է արդյունաբերության և առևտրի հատվածներում: Ծառայությունների ոլորտում տնտեսական ակտիվության ինդեքսը նվազել է, իսկ շինարարության հատվածում` մնացել է գրեթե անփոփոխ:
Աղբյուրի համաձայն, գործարար մթնոլորտի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր աճել է, հիմնականում, ծառայությունների ոլորտում հարցվողների սպասելիքների բարելավման առումով, մասնավորապես, բարձր է գնահատվել այդ ոլորտի ներկայիս իրավիճակը և հաջորդ եռամսյակում սպասվող միտումները: Մնացած ոլորտներում հարցվողների կողմից սպասվում է գործարար մթնոլորտի վատթարացում:
Ինդեքսների հաշվարկը կատարվում է փաստացի գնահատականների և սպասելիքների հաշվեկշռի միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է հարցվողների գնահատակաների հիման վրա, կապված արտադրության ծավալների և պահանջարկի մակարդակի հետ, իսկ սպասումների հաշվեկշիռը` հաջորդ եռամսյակում արտադրության հնարավոր ծավալների, արտադրանքի կամ ծառայության նկատմամբ պահանջարկի մակարդակի, ինչպես նաև պահուստների ծավալների հետ:
Հիշեցնենք, որ Հարցումները Կենտրոնական բանկի կողմից անց են կացվում 2005 թվականից, գործող ձեռնակությունների շրջանում (արդյունաբերության, շինարարության և ծառայությունների, այդ թվում նաև առևտրի ոլորտների) և կոչված են գնահատել ներկա տնտեսական իրավիճակը և սպասելիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: