Շաբաթ, 17 Սեպտեմբերի 2011 18:14
Նախորդ շաբաթ հայկական բանկերի դրամային վարկերն աճել են 11.9%, իսկ դոլարային վարկերը պակասել 1.3%
ԱրմԻնֆո: Անցյալ շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 5–11-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 29.2 մլրդ.դրամի դրամային վարկր (շաբաթվա աճը կազմել է 11.9%) և 37.8 մլն.դոլարի դոլարային վարկեր (շաբաթվա անկումը կազմել է 1.3%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 12-17-ը բանկերի կողմից գնվել 79.5 մլն.դոլար (շաբաթական աճը` 9.6%) 373.98 դրամ/դոլար միջին փոխարժեքով և վաճառվել է 78.6 մլն.դոլար (շաբաթվա անկումը` 0.4%), 375.53 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Արտարժույթի միջբանկային շուկայում 2011 թվականի սեպտեմբերի 12-17-ը իրականացվել է 750 հազ/դոլարի արտարժույթի առք ու վաճառք (շաբաթական աճը` 27.1%), 375.68 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (սեպտեմբերի 12 - ից մինչև 17-ը), NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթի առք և վաճառքի ծավալները կազմել են 15.2 մլն.դոլար (շաբաթական աճը` 2.6 անգամ), 375.75 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Ընդ որում, առավելագույն ծավալները գրանցվել են սեպտեմբերի 13-ին` 7.2 մլն.դոլար և 16-ին` 4.050 մլն.դոլար, իսկ սեպտեմբերի 15-ին բորսայում գրանցվել է զրոյական ծավալ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումների ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ.դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, միայն 2-րդ եռամսյակում` 9%, իսկ տարեկան կտրվածքով` 40,6%: