Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2011 20:29
Թանկարժեք մետաղների գներն սկսել են իջնել ներքև
ԱրմԻնֆո. Հայաստանում, այս շաբաթ ոսկու և արծաթի 2.4% էժանացումը և պալադիումի ու պլատինի է 2.9% էժանացումը, արձանագրել թանկարժեք մետաղների միջին գների 2.7% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քարերի՚ գործակալությունից, 2011 թվականի սեպտեմբերի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` ոսկու վաճառքի գինը (ձուլակտորներ)`21857,21 դրամ (շաբթվա անկումը կազմել է 2.2%), արծաթ` 488,34 դրամ (շաբաթական անկումը` 2.6%), պլատին ` 21830,94 դրամ (շաբաթական անկումը`1.8%), պալադիում` 8730,87 դրամ (անկումը 4.1%):
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի գինը Հայաստանում աճել է 36,3%, արծաթինը`44.1%, պլատինի գինը` 9.5%, իսկ պալադիումի գինն ընկել է 0.1%: Տարեսկզբից թանկարժեք մետաղները միջին հաշվով թանկացել են 22.5%: Ընդ որում, առաջին եռամսյակում` 9.7%, երկրորդ եռամսյակում `2,5%: Առաջին եռամսյակում ոսկին և արծաթը թանկացել են 17.2%, իսկ պալադիումը և պլատինը` 2.2%, իսկ երկրորդ եռամսյակում ոսկու գինն աճել է 8.8%, պլատինի և պալադիումի գները` 1.5%, իսկ արծաթն էժանացել է 1.6%: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի 26.5% և ոսկու 15.1% թանկացման հետևանքով, իսկ իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: