Երեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2011 15:21
2011 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 21.3%, հիմնականում գյուղատնտեսության ոլորտի շնորհիվ
ԱրմԻնֆո. 2011 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 21.3%, իսկ 2010 թվականի օգոստոսի համեմատ` 9.6%:
Տնտեսական ակտիվության օգոստոսյան աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտի 61.9% և շինարարության ոլորտի 16.3% աճով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, գյուղատնտեսության ոլորտի համախառն ծավալները բացարձակ մեծությամբ օգոստոսին կազմել են 130.6 մլրդ.դրամ կամ 355.8 մլն.դոլար, 21.3% տարեկան աճով, որն ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ վիճակագրական տվյալների, գյուղատնտեսության ոլորտից հետո տարեկան 12.5% աճ է գրանցել արդյունաբերության հատվածը: Մասնավորապես, օգոստոսյան ծավալները կազմել են 84.2 մլրդ.դրամ կամ 229.5 մլն.դոլար, 7.8% ամսական աճով: Արդյունաբերական արտադրության գների ինդեքսն օգոստսին աճել է 0.5%, իսկ տարեկան կտրվածքով`7.7%: Այնուհետև հաջորդում է էներգետիկ ոլորտը, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 7.9%, կազմելով 636.4 մլն.կՎտ.ժամ, 3.9% ամսական անկումով:
Առևտրի ոլորտի ծավալը օգոստոսին, հուլիսի համեմատ աճել է 8.7%, մինչև 179.1 մլրդ.դրամ, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 6.9%: Բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 4.2%, միայն օգոստոսին` 0.4%, կազմլով 78.8 մլրդ.դրամ կամ 214.7 մլն.դոլար: Սպառողական գների ինդեքսը օգոստոսին, հուլիսի համեմատ կազմել է 99.4%, տարեկան կտրվածքով աճելով 104.8%:
Արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի օգոստոսին աճել է 25.8%, իսկ տարվա կտրվածքով`25.1%, մինչև 188.3 մլրդ.դրամ կամ 513.1 մլն.դոլար: Արտաքին առևտրի կազմում արտահանման ծավալները օգոստոսին աճել են 10.4%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 30.6%, մինչև 43.1 մլրդ.դրամ կամ 117.3 մլն.դոլար: Ներմուծման ծավալները օգոստոսին աճել են 31.2%, իսկ տարեկան կտրվածքով` 23.5%, մինչև 145.2 մլրդ.դրամ կամ 395.8 մլն.դոլար:
Ամսական միջին աշխատավարձը օգոստոսին կազմել է 110700 դրամ կամ 302 դոլար, 4.5% տարեկան աճով և 6.5% ամսական անկումով: Մասնավորապես, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը նվազել է օգոստոսին 10.2%, մինչև 87758 դրամ կամ 239 դոլար, տարեկան 5.5% աճով իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում օգոստոսին աշխատավարձը կրճատվել է 3.6%, մինչև 137018 դրամ կամ 373 դոլար, 3% տարեկան աճով:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականիօգոստոսին կազմել է 367.07 դրամ/դոլար: