Երեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2011 19:40
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկվել է ՙՀայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)՚ արծաթե հուշադրամը
ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի մասում` անվանական արժեքը` ՙ5000 ԴՐԱՄ՚: Հուշադրամի եզրագծով ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ մակագրությունն է հայերեն և անգլերեն լեզուներով և թողարկման տարեթիվը` ՙ2011՚:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի և պետականության հոգևոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերևի մասում ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ՚ մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքևում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` ՙ2011՚, եռագույն ձևավորմամբ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: