Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2011 15:16

Հաճախորդների որսը բանկինգի լավագույն միջոցը չէ


ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պարոն Դավթյան, եկեք զրույցն սկսենք 2011 թվականը համեմատելով 2008 թվականի հետ: Ինչո՞ւմ եք տեսնում բանկերում և, առհասարակ, Հայաստանի տնտեսությունում տիրող առանցքային տարբերությունները:

Եթե մենք մինչճգնաժամային ժամանակահատվածը համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, ապա իմ համոզմամբ, ամեն ինչ դեռ չի անցել, քանի որ բանկային համակարգի ներկայիս սուր խնդիրից է նոր, վճարունակ պոտենցիալ հաճախորդների բացակայությունը: Ներկայումս բանկերը, ի տարբերություն 2008 թվականի, ունենալով իրացվելիության հսկայական ավելցուկ, մեծ դժվարությամբ են մեծացնում իրենց վարկային պորտֆելները: Միևնույն ժամանակ նրանք շարունակում են ավելացնել իրենց կանոնադրական կապիտալները, համալրելով ազատ ռեսուրսների բազան, որոնք ինչ - որ կերպ պետք է տեղաբաշխվեն: Իսկ որտե՞ղ: Այս հարցի պատասխանը բանկերը գտնում են ոչ այնքան օրիգինալ լուծումներով` իրենց կողմը գրավելով մյուս բանկերի հաճախորդներին: Ագրեսիայի այս հզոր պոռթկումի ազդեցության տակ որոշ բանկեր իրենք են գնում դեպի հաճախորդը, պարզելով, թե որ բանկում է սպասարկվում ու ինչ պայմաններով, առաջարկելով նրան վարկավորման ավելի գրավիչ պայմաններ, ցածր տոկոսադրույքներ: Իսկ հաճախորդը, հոգեբանորեն տրամադրվելով ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավելու հնարավորությանը, սկսում է դրանք փնտրել մի երրորդ բանկում, որից հետո վերադառնում է այն բանկ, որտեղ մշտապես սպասարկվում էր ու դնում իր վերջնագիրը: Արդյունքում, կամ բանկն իր հին հաճախորդին նվազագույն դրույքներով վարկ է տրամադրում, կամ կորցնում է նրան: Նման դեպքերում չեն շահում ոչ երկրորդ, և ոչ էլ երրորդ բանկերը: Ի դեպ, այստեղ կորուստ է ունենում նաև այդ հաճախորդին սպասարկող բանկը, բայց ոչ թե հաճախորդի, այլ եկամուտի, քանի որ ստիպված է նրա համար իջեցնել դրույքները: Ահա թե ինչում է, որ ներկայումս բանկային համակարգում եկամտաբերության հարցում տիրում է շնչահեղձություն: Խնդիրը բազմիցս փորձել ենք լուծել բանկերի հետ բանակցելով, թեև այդպես էլ համաձայնության չենք եկել:

Բանկերը բոլոր ջանքերով աշխատում են կառչել շատ սահմանափակ թվով լավ հաճախորդներից, հատկապես փոքր ու միջին գործարարության ոլորտից: Ինչպես հիշում եք, մինչճգնաժամային ժամանակահատվածում բանկերն ակտիվորեն վարկավորում էին հիմնականում կորպորատիվ փոխառուներին, ովքեր սիրում են քոչվորների նման մշտապես տեղափոխվել մի բանկից մյուսը: Չնայած, նման հաճախորդները մինչճգնաժամային շրջանում էլ այնքան շատ չէին, ինչպես և այժմ: Բացի այդ, ներկայիս տնտեսական իրավիճակը շատ հեռու է այն կայունությունից, որը կարող է հաջողություն երաշխավորել խոշոր փոխառուների վարկավորման գործում: Այս առումով լիովին կիսում կառավարության դիրքորոշումը, որ երկրի տնտեսության ապագան դա փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացումն է:

Առավել ևս, որ այդ հատվածները զարգացնելու համար մեծահոգաբար ռեսուրսներ են տրամադրում նաև միջազգային կառույցները ...

Այո: Բայց պետք է հասկանալ, որ միջազգային ինստիտուցիոնալ ֆինանսական կառույցների «առատաձեռնությունը» պայմանավորված է ռեսուրսների տեղաբաշխման անհրաժեշտությունով: Իսկ ինչու դրանք չուղղել Հայաստանին: Իհարկե, ինձ, որպես բանկիրի, հաճելի է, որ Հայաստանի, և նաև առևտրային բանկերի վարկանիշները միջազգային կազմակերպությունների մոտ բավականին բարձր են ու հուսալի: Տնտեսությանն, իրոք, միշտ էլ անհրաժեշտ են ռեսուրսներ, բայց հարկավոր է նաև կարողանալ դրանք արդյունավետորեն տեղաբաշխել: Հուսով եմ որ ներկայիս նման լուրջ իրացվելիության առակայության պայմաններում, Հայաստանը կկարողանա դուրս գալ ճգնաժամից, այլ ոչ թե կսկսի մտածել ճգնաժամի երկրորդ ալիքի մասին:

Անցյալ տարվա վերջերից սկսված և ուժգնացած սպառողական ինֆլյացիայի ֆոնի ներքո տիրել էր մի այնպիսի զգացում, որ բանկային տոկոսադրույքների տրենդն արդեն կշրջադարձի դեպի աճի կողմը: Սակայն այժմ դիտվում է մի տեսակ դադար, կարծես թե բանկերն սպասում են, չնայած Կենտրոնական բանկն այս տարի բարձրացրեց իր բազային տոկոսադրույքը մինչև 8.5%: Ինչպե՞ս կմեկնաբանեիք տոկոսադրույքների ընթացիկ իրավիճակը, որոնց վրա մեծապես ազդում է Ձեր կողմից նշված շուկայի մրցակցությունը:

Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը ոչ տիպիկ տնտեսություն ունեցող երկիր է, որը չի տեղավորվում որևէ դասական տնտեսական տեսության շրջանակներում: Նույնիսկ առաջարկի և պահանջարկի ամենապարզ կանոնները Հայաստանում գործում են մի ուրիշ ձևով: Մի խոսքով, Հայաստանն ունի տնտեսության իր սեփական փիլիսոփայությունը, իր տենդենցներն ու օրենքները, որոնք սկզբունքորեն դժվար է հասկանալ, բայց հարմարվել դրանց` հնարավոր է: Իրոք, Կենտրոնական բանկը հայտարարեց տարեսկզբից սկսված ինֆլյացիայի մասին, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքները, սակայն աջակցել վարկային պորտֆելի աճին, չխոստացավ: Տեսականորեն, տոկոսադրույքները պետք է բարձրանային, բայց տեղի ունեցավ հակառակը` դրանք ընկան: Արդեն ասել էի հաճախորդներին գրավելու «կարուսելի» մասին, և հատկապես դա է, որ նպաստեց տոկոսադրույքների իջեցմանը: Հատկանշական է, որ վարկերի տոկոսադրույքներն իջան, բայց ավանդներինը` ոչ, և դա չափից ավել իրացվելիության պայմաններում: Եթե նախաճգնաժամային շրջանում բանկերը բնակչությունից ավանդներ էին ներգրավում տարեկան 7%-ով և վարկավորում` 14%-ով, ապա այժմ կրկին ներգրավում են 7%-ով և վարկավորում` 11%-ով: Ստացվում է, որ բանկերի մարժան նվազել է: Իմ կարծիքով, այս խնդրի լուծումը կայանում է բանկերի թվաքանակի մեջ, չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր բանկերը երկրում աշխատում են շահույթով, սակայն, 21 բանկը չափից շատ է մի երկրի համար, որն ունի նման տնտեսություն: Միաձուլումների ու միավորումների միջոցով հարկավոր է խոշորացնել բանկերը, դրանց առավելագույն թվաքանակը հասցնելով 10-ի: Իհարկե, այդ դեպքում, մրցակցությունը կսաստկանա, սակայն բանկային համակարգը կլինի շատ ավելի հզոր, իսկ հաճախորդների հարցը կստանա ավելի քաղաքակիրթ լուծում: Կարծում եմ, որ վաղ թե ուշ առևտրային բանկերը կսկսեն մտորել այդ մասին:

Իսկ "Կոնվերս բանկը" պատրա՞ստ է միավորվելուն:

Ես ինքս կողմնակից եմ բանկերի M&A մեթոդով խոշորացմանն ու դրանց թվի նվազեցմանը, իսկ ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա թող դա որոշի բաժնետերը:

Ձեր բանկը դեռևս անցյալ տարվանից ընթանում է <Հայփոստի> բաժանմունքների միջոցով ընդլայնվելու նոր եղանակով: Ո՞ր փուլում է գտնվում Փոստբանկային մասնաճյուղերի և ծառայությունների զարգացման գործընթացը:

Այսօր մենք ունենք Փոստբանկային երկու մասնաճյուղ, որոնցից մեկը գտնվում է Երևանում, Բաղրամյան պողոտայում, իսկ երկրորդը` Կապան քաղաքում: Մենք դրանք բացել ենք փորձնական ռեժիմով, հատկապես տարբեր վայրերում, մայրաքաղաքի կենտրոնում և մարզում, փորձի ձեռքբերման նպատակով, քանի որ ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական տեսանկյունից, փոստային և բանկային համալիր ծառայությունները մեկ գրասենյակի միջոցով տրամադրելու նման օրինակներ Հայաստանում դեռևս չեն եղել: Օրենսդրությունը չի սահմանում, թե ինչպես լիարժեքորեն կարելի է զարգացնել այս ոլորտը, քանի որ մենք փորձում ենք ինքներս գլուխ հանել, դրա համար էլ մեկ տարի առաջ բանկում ստեղծվեց հատուկ բաժին, որը զբաղվում է տեղեկատվության մշակմամբ, եզրակացությունների ձևավորմամբ և Փոստբանկային գործունեության վերաբերյալ առաջարկությունների զարգացմամբ: Այս ամենին զուգահեռ, մենք իրականացնում ենք Կոնվերս Բանկի ռեսթայլինգը: Արդեն մեր շատ մասնաճյուղերում տրամադրվում են բանկային ունիվերսալ ծառայությունների ամբողջական փաթեթներ:

Բացի նշված պլաններից Կոնվերս Բանկը նախատեսում է մինչ տարեվերջ և 2013թ. կեսերն ավարտել վերանորոգման աշխատանքներն իր բոլոր գործող մասնաճյուղերում, նոր չափանիշներին և ստանդարտներին չհամապատասխանող մասնաճյուղերը տեղափոխել ավելի հարմարավետ շենքեր: Հայեցակարգը հետևյալն է` երկու-երեք տարիների ընթացքում Կոնվերս բանկի բոլոր մասնաճյուղերը պետք է միանման լինեն իրենց տեսքով և սպասարկման որակով, լինի դա մայրաքաղաքային, թե մարզային մասնաճյուղ: Արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները մայրաքաղաքի երեք մասնաճյուղերում` <Մոսկովյան>, <Արարատյան>, <Կենտրոնական> (Կոմիտասի փ.), ինչպես նա միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում: Բացի այդ, մենք մտադիր ենք Էջմիածին քաղաքի և Ավան համայնքի մասնաճյուղերը տեղափոխել նոր շենքեր, ինչպես նաև նախատեսում ենք դեկտեմբերին նոր մասնաճյուղ բացել Ստեփանակերտ քաղաքում: 2012 թվականին 3-4 նոր մասնաճյուղերի բացում է նախատեսվում նաև Երևան քաղաքում:

Պարոն Դավթյան, ինչպիսի՞ն են հիմնական ցուցանիշների և հաճախորդների գծով ակնկալիքները, կապված <Կոնվերս Բանկ-ՓոստԲանկ>-ի փոստային բաժանմունքներում փոստբանկային ծառայությունների ակտիվացման հետ:

Փոստբանկինգի նիշան բոլորովին այլ է, ինչպես ծառայությունների, այնպես էլ հաճախորդների առումով: Եվ մենք չենք պատրաստվում մրցակցել Փոստի հետ, հակառակը, մենք փոստային բաժանմունքներում կտրամադրենք բնակչությանն անհրաժեշտ բանկային ծառայությունների ամբողջական փունջ, այդ թվում նաև ավանդային և քարտային հաշիվների բացում և սպասարկում, դրամական փոխանցումների ծառայություններ, ընդ որում, այն համակարգերի միջոցով, որոնց հետ Փոստը չի աշխատում: Պետք է ասեմ, որ այսօր մեր գործող երկու փոստբանկային բաժանմունքներում ամենապահանջված ծառայությունը արտարժույթի փոխանակումն է, որն ապահովում է հաճախորդների 70-80% - ը:

Ինչ վերաբերում է հիմնական ցուցանիշներին, ապա կիսամյակի սկզբին ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է շուրջ 25 մլրդ դրամ, որտեղ մոտ 75% են կազմել արտարժույթով ավանդները և ընդամենը 25%` դրամային ավանդները: Բանկի վարկային պորտֆելը կազմել է 43 մլրդ դրամ, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է այն ավելացնել առնվազն 10% - ով: Գործառնական շահույթ բանկն ապահովում է մշտապես, իսկ տարվա արդյունքներով ակնկալվում է լավ շահույթ: Բանկը է կանգնած է ամուր հիմքերի վրա, ինչի մասին է վկայում է <չվերադարձվող> վարկերի նվազումը, որոնք կուտակվել էին անբարեխիղճ փոխառուների շնորհիվ, ովքեր օգտվել էին ճգնաժամային իրավիճակից: Գլխավորն այն է, որ նախատեսում ենք հետագայում նույնպես զարգացնել վարկային, այդ թվում նաև հիփոթեքային պորտֆելը, նաև զարգացնել ավտովարկավորումը և ՓՄՁ ֆինանսավորումը, իսկ խոշոր կորպորատիվ հաճախորդների գծով հավատարիմ կմնանք պահպանողական քաղաքականությանը և, իհարկե, կպահպանենք առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում, ինչպես հիմնական ցուցանիշներով, այնպես էլ մեր իմիջով և ծառայության որակով:

Հետաքրքրություն են ներկայացնում նաև բանկի մանրածախ պրոդուկտների գծով քո-բրենդինգային ծրագրերը…

Մանրածախը մեզ համար միշտ էլ եղել է գերակա ուղղություն, այդ թվում, մենք կարևոր դեր ենք հատկացնում քարտային բիզնեսին, որի շրջանակներում Կոնվերս Բանկի քարտապաններն ավելի քան 280 առևտրի և սպասարկման կետերում, Կոնվերս Բանկի քարտերի շնորհիվ, կարող են օգտվել զեղչերից: Մենք մշտապես պետք է զարգացնենք այդ ուղղությունը, սակայն այստեղ կրկին հարցը բախվում է հաճախորդների խնդրին: Տեսեք, եթե Հայաստանում բանկային ծառայություններից օգտվում է բնակչության միայն 40% - ը, ապա համաշխարհային պրակտիկայում այդ ցուցանիշը գերազանցում է 70%-ը: Մյուս կողմից, 3.2 մլն.բնակչություն ունեցող երկրում այսօր արդեն վաճառված է 2.5 միլիոն շարժական քարտ, այն դեպքում, բոլոր տեսակի բանկային քարտերը կազմում են ընդամենը 500 հազար, ընդ որում, մեկ քարտապանը կարող է ունենալ 3-4 տարբեր բանկերի քարտեր: Ստացվում է, որ Հայաստանում բանկային քարտերից օգտվում է ընդամենը 200-300 հազար անձ: Այս ոլորտի ներուժը հսկայական է, հարկավոր է ընդամենը գտնել համապատասխան լուծումներ այն օգտագործելու համար, ինչի վրա էլ ներկայումս աշխատում ենք:

Շնորհակալություն:

Լիլիթ Ասլանյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.11.2025
RUB4.730.00
USD382.55-0.10
EUR440.47-2.29
GBP502.25-0.17
CAD272.36-0.75
JPY24.81-0.02
CNY53.72-0.07
CHF473.63-3.37