Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2011 17:00
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը կրճատվել են 14.4%, իսկ դրամային վարկերը` 26%
ԱրմԻնֆո. 2011 թվականի սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 14.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 26%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70.4 մլն. ԱՄՆ դոլար 373.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78.8 մլն. ԱՄՆ դոլար 374.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 850 հազ.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥մոտ 13.3% շաբաթական անկումով¤ 373.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 9.750 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 35.8%¤ 375.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է սեպտեմբերի 19-ին` 3.1 մլն.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: