Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2011 19:34
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ ՀՀ շուկայում առաջարկում է հաճախորդների սպասարկում Skype համակարգով
ԱրմԻնֆո. Հաճախորդների սպասարկման մեթոդների ընդլայնման նպատակով առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ՙԱռցանց խորհրդատու՚ ծառայության մեկնարկի մասին: Այս ծառայությունը դարձել է ևս մեկ գործող միջոց հաճախորդի և Բանկի փոխհարաբերության միջև` հատկապես հարմար Ինտերնետային ցանցից ակտիվ օգտվողների համար:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկի բարձր որակավորում ունեցող մասնագետները online ռեժիմում կարող են պատասխանել հաճախորդին: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները գտնվելով արձակուրդում կամ գործուղման մեջ կարող են անվճար զանգահարել Բանկ Skype-ի միջոցով և ստանալ խորհրդատվություն Բանկի բոլոր ծառայություների մասին, ճշտել մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների հասցեները, և այլն: Skype համակարգով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայքը` www.vtb.am և սեղմել ՙԱռցանց խորհրդատու՚ կոճակը:
ՙԱռցանց խորհրդատու՚ ծառայության առավելություններն են` բանկի առցանց խորհրդատուները անմիջապես կլուծեն առաջացած խնդիրները; տրամադրվող տեղեկատվության ապահովության բարձր մակարդակ; հաճախորդը կարող է ընտրել իրեն հետաքրքրող հարցի ճշտման ցանկացած հարմար տարբերակ` գրել էլեկտրոնային հաղորդագրություն, կատարել աուդիո և վիդեո զանգ; ծառայությունը անվճար է և հասանելի Skype համակարգի բոլոր օգտվողներին; սպասարկումն իրականացվում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: ՙԱռցանց խորհրդատու՚ ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին ժամը 9:30-ից 18:30:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի կարևորագույն առավելություններից է հաճախորդաուղղվածությունը` հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և բանկային սպասարկման հուսալիության ու անվտանգության հանդեպ բոլոր պահանջների պահպանման վրա: Ձգտելով ՎՏԲ-Հայաստան Բանկի սպասարկումը դարձնել էլ ավելի հարմարավետ` մենք առաջարկում ենք նոր որոշումներ, այդ թվում ամենահայտնի ինտերակտիվ ծառայությունների կիրառմամբ: ՙԱռցանց խորհրդատու՚ ծառայության ներդրումը թույլ է տալիս բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և արագությունը, և ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի իմիջը որպես ՀՀ բանկային բնագավառում ինովացիոն առաջատարներից մեկը՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ£ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում`68 մասնաճյուղ£