Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 14:21
Հայաստանի դրամական բազան օգոստոսին աճել է 9.9%, մինչև 1.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի օգոստոսին աճել է 9.9%, 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 583.4 մլրդ.դրամ կամ 1.587 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, 2011 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի դրամական բազան աճել է 26%, իսկ տարվա կտրվածքով` 32.9%-ով:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները օգոստոսին աճել են 1.2%, սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 359.8 մլրդ. դրամ: Հունվար- օգոստոսինին այս ցուցանիշն աճել է 15%, իսկ մեկ տարում` 17%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 18.1% կամ 105.7 մլրդ.դրամ, աճելով օգոստոսին 1.1%: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 18.3%-ը կամ 106.6 մլրդ. դրամ, օգոստոսին աճելով մոտ 2 անգամ:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի օգոստոսին աճել են 11.1%, մինչև 475.8 մլրդ.դրամ (հունվար- օգոստոսին աճը կազմել է 11.2%, իսկ տարվա կտրվածքով` 2.8%¤:
Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի օգոստոսին աճել են մոտ 5.3%, սեպտեմբերի 1-ին կազմելով 107.5 մլրդ.դրամ: Հունվար-հուլիս ամիսներին այս ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 100.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, օգոստոսին աճելով 1.6%: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը օգոստոսին աճել է 17.3%, մինչև 13.5 մլրդ.դրամ: