Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 16:00
Հայաստանի դրամական զանգվածն օգոստոսին աճել է 0.5%, մինչև 2.766 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 օգոստոսին աճել է 0.5%, հունվար-օգոստոսին` 16%, սեպտեմբերի 1-ին կազմելով 1.016 մլրդ.դրամ կամ 2.766 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները հունիսին աճել են 0.9%, իսկ հունվար-օգոստոսին ամիսներին` 16.4%, տարվա կտրվածքով` 17.3%, սեպտեմբերի 1-ին կազմելով 320.7 մլրդ. դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 26% կամ 264 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42.5% կամ 432 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի օգոստոսին կրճատվել են 25.5%, մինչև 82 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները օգոստոսին աճել են 3.7%, սեպտեմբերի 1-ին կազմելով 934.8 մլրդ. դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է բացասական` 60.3 մլրդ.դրամ, օգոստոսին աճելով 10.7%: Տնտեսության բաժինը կազմել է 1.183 տրլն. դրամ, օգոստոսին աճլով 2.6%, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 685.6 մլրդ. դրամ, տնային տնտեսությունների բաժինը` 465.9 մլրդ. դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 12.9 մլրդ.դրամ: Օգոստոսին այս ցուցանիշը չի փոփոխվել: