Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2011 17:21

Յունիբանկը տոնում է իր հիմնադրման տասնամյակը


ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի առաջատար բանկերից մեկը` «Յունիբանկ» ՓԲԸ-ն նշելու է իր հիմնադրման տասնամյակը: Հաջող գործունեության շնորհիվ բանկը հուսալի գործընկեր է դարձել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Հազարավոր հաճախորդներ բանկին են վստահել իրենց խնայողություններն ու բիզնեսի զարգացումը: Այսօր Յունիբանկը հանդիսանում է հանրապետության խոշոր բանկերից մեկը, իր 37 մասնաճյուղերի հզոր ցանցով:

Բանկի կատարած աշխատանքների ու զարգացման հեռանկարների մասին է պատմում Յունիբանկի համահիմնադիր և խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Յունիբանկը դարձել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում բանկի անցած ուղին:

Յունիբանկն ստեղծվեց բավականին բարդ ժամանակահատվածում, երբ շուկայում տիրում էր ինտենսիվ մրցակցություն, երբ արդեն ձևավորվել էր Հայաստանի բանկային համակարգը: Մենք սկսեցինք յոթ հոգուց բաղկացած թիմով, բայց ունեինք զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր, որոնց համաձայն, կարճ ժամկետներում բանկը պետք է վերածվեր հանրապետության ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը: Մենք կարողացանք հաջողությամբ իրականացնել մեր ծրագրերը և արդարացնել հաճախորդների վստահությունը: Մենք գնացինք հաճախորդին որակ և ծառայությունների լայն շրջանակ մատուցելով ներգրավելու ճանապարհով, որոնք մշակվել էին հաճախորդների կոնկրետ խմբի համար: Ի վերջո, Յունիբանկը տեղ գտավ երկրի 7 խոշորագույն բանկերի շարքում: Բայց մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: Այսօր էլ մենք ունենք ոչ պակաս հավակնոտ պլան, որը նույնպես մտադիր ենք ամբողջությամբ իրականացնել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել բանկը դարձնել մանրածախ շուկայի առաջատար:

Որոշ ցուցանիշներով Յունիբանկն արդեն հանդիսանում է բանկային շուկայի առաջատարը և, հետևաբար, բանկի գործունեությունն էական ազդեցություն է թողնում երկրի ֆինանսական համակարգի վրա: Ինչպիսի՞ն է Յունիբանկի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, առհասարակ և գործունեության ո՞ր ուղղություններն են, որ արդիական կլինեն բանկի համար առաջիկայում:

Մեր նպատակը բնակչության լայն շրջանների համար բանկային ծառայությունների մատչելիոթւյան բարձրացումն է, ինչպես նաև լայն հնարավորությունների ստեղծումը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչն անմիջականորեն դրական ազդեցություն է թողնում երկրի տնտեսական աճի վրա: Իմ կարծիքով, բանկի գործունեությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մեր գործունեության արդյունքն է դառնում մեր հաճախորդների բարեկեցության աճը: Դա կարող է արտահայտվել ճիշտ ժամանակին վարկ տրամադրելոու միջոցով, փոքր խնայողությունների միջոցով բնակարան կամ ավտոմեքենա ձեռք բերելու կամ շրջանառու միջոցները համալրելու և ձեռնարկության անխափան գործունեությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, մենք փորձում ենք հայկական շուկայում ներդնել բանկային գործի զարգացման նոր, ինովացիոն մոդելներ: Ընտրված ուղու ճշմարտությունն է հաստատում մեր ֆինանսական արդյունքների զգալի աճը և բանկի ցուցանիշների դինամիկան: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 112,9 մլրդ. դրամը, վարկային պորտֆելը`74,8 մլրդ դրամը: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80,3 մլրդ. դրամ, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանի բանկային համակարգում:

Այսօր իրենց միջոցները պահպանելու և ավելացնելու նպատակով ավելի ու ավելի շատ ավանդատուներ են ընտրում հատկապես մեր բանկը, ինչի շնորհիվ Յունիբանկն առաջատարն է իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Ընդ որում, պորտֆելում գերակշռում են երկարաժամկետ ավանդները, ինչը բնակչության վստահության լավագույն վկայականն է: Իր տասնամյակի նախօրեին բանկը գործողության մեջ է դրել մի նոր տոնական ավանդատեսակ, տարեկան 12.5% բարձր տոկոսադրույքով: Տեղաբաշխելով միջոցները Յունիբանկում, հաճախորդները, կախված ավանդի պայմաններից, կարող են օգտվել բազմարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալացում, համալրել կամ մասնակիորեն վերցնել ավանդի գումարը, ստանալ անվճար ապահովագրության հնարավորություն կամ մասնակցել մրցանակների խաղարկությանը:

Այս ամենի վառ ապացույցն է նաև, որ Յունիբանկը հայտնվեց Հայաստանի 50 խոշորագույն հարկատուների ցանկում: 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, մենք ապահովեցինք Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի ամենամեծ աճը` ավելի քան 5 անգամ, գերազանցելով 1 մլրդ.դրամը:

Հաստատության նշանակությունն արտահայտվում է ոչ միայն նրա հաջող գործունեությունով, այլ նաև բիզնեսի նկատամբ սոցիալական պատասխանատվությունով, իսկ դա նշանակում է`ժամանակին ապահովել պետական բյուջեի վճարումները, ստեղծել աշխատատեղեր, մասնակցել պետական և հասարակական ծրագրերին: Յունիբանկը, որպես կորպորատիվ քաղաքացի, ակտիվ մասնակցություն է ունենում մեր հասարակության և պետության կյանքում, որտեղ գործում և զարգանում է:

Վերջին տարին Յունիբանկի համար բնորոշ էր մանրածախ բիզնեսի դինամիկ զարգացման առումով: Բանկը դիվերսիֆիկացնում է վարկային պորտֆելը, նախապատվությունը տալով ֆիզիկական անձանց վարկավորմանը: Որքանո՞վ է խոստումնալից բանկի նման քաղաքականությունը:

Անցնող 2010 թվականը կարևոր փուլ հանդիսացավ բանկի զարգացման համար: Իր գործունեության առաջնային ուղղությունը Յունիբանկը հայտարարեց մանրածախի ոլորտը, մասնավորապես, ապառողական վարկավորման և քարտային բիզնեսի զարգացումը: Ինչպես արդեն նշեցի, մենք ձգտում ենք դառնալ Հայաստանի ամենապահանջված բանկը: Իսկ դա նշանակում է, որ մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է մեծ քանակությամբ փոքր վարկերի տրամադրում` մինչև 1.5 մլն դրամի սահմաններում: Շահավետ պայմաններով, հիմնականում առանց գրավի, Յունիբանկը տրամադրում է սպառողական վարկեր և օվերդրաֆտներ, ցանկացած կարիքների համար, այդ թվում` կենցաղային և համակարգչային տեխնիկա կամ կահույք գնելու, վերանորոգումներ կատարելու, հանգստի, բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար և այլն: Սրանք սովորական պրոդուկտներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն, քանի որ ֆիզիկական անձանց սպասարկման գործում մենք ապահովում ենք երկու կարևոր պայման` որոշումների կայացման բարձր արագություն և նվազագույն բյուրոկրատիզմ: 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի վարկային ընդհանուր ներդրումների 31.6% - ը: Բանկի սպառողական վարկերի քանակը, նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:

Յունիբանկի արդյունավետ գործունեությունը սպառողական վարկաավորման շուկայում հիմք հանդիսացավ մայրաքաղաքի երկու մասնաճյուղերի բազայի հիքի վրա սպառողական և քարտային վարկավորման մասնագիտացված գրասենյակներ ստեղծելու համար: Կենտրոնների հիմնական խնդիրն է` սպառողական վարկերի և քարտերի ձևակերպման գործընթացը դարձնել հաճախորդների համար ավելի հեշտ ու հարմարավետ, զգալիորեն կրճատելով հայտերի քննարկման ժամկետները: Իր ներկայությունն ընդլայնելու համար բանկը շարունակում է ընդլայնել նաև պրոմո-կետերի ցանցն առևտրի վայրերում: Բանկի պրոմո-կետեր են տեղակայված տեխնիկայի, կահույքի խանութներում, ինչպես նաև «Ավիատրանս» ավիագործակալությունում: Այս տարվա սեպտեմբերին մենք սկսեցինք համագործակցությունը հայկական շուկայի առաջատարներից մեկի` «Օրանժ Արմենիա» ընկերության հետ, հինգ պրոմո-կետեր տեղադրելով ընկերոթյան սպասարկման կետերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Առաջիկայում Orange-ի տեխնիկան կարելի կլինի ապառիկ կարգով ձեռք բերել ընկերոթյան բոլոր 75 սպասարկման կետերից:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը գտնվում է Հայաստանի բանկերի առաջին հնգյակում: Ներկայումս բանկի կողմից թողարկած քարտերի թիվը կազմում է 73 հազար, օվերդրաֆտների պորտֆելը կազմում է 11 մլրդ.դրամ: Ընթացիկ տարին նախատեսում ենք եզրափակել 110 հազար քարտի ցուցանիշով: Ընդ որում, նոյեմբերի սկզբին սեփական պրոցեսինգային կենտրոնի շրջանակներում նախատեսվում է Visa չիպային քարտերի թողարկում, որի ստեղծմանը հատկացրել ենք մոտ 1 մլն.դոլար: Սեփական պրոցեսինգային կենտրոնին անցնելը Յունիբանկին թույլ կտա զգալիորեն ավելացնել քարտերի թողարկման ծավալները, էապես ընդլայնել քարտային պրոդուկտների շարքը, արտադրողների ու առևտրի ցանցերի հետ սկսելով համատեղ նախագծեր:

Առաջին անգամ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ Յունիբանկը պատրաստվում է սկսել mobile commerce ծրագիրը: Այս ծառայությունը հաճախորդներին հասանելի կլինի արդեն 2012 թվականի առաջին եռամսյակի ավարտին: Դրանով բանկն իր հաճախորդներին հնարավորություն կտա մանրածախ ապրանքներ գնելիս կամ ծառայություններից օգտվելիս վճարումները կատարել բջջային հեռախոսից: Նման ծրագիրը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, դրա համար էլ մենք վստահ ենք, որ Հայաստանում էլ այդ ծրագրին սպասվում է ոչ պակաս ժողովրդականություն:

Յունիբանկի հաջող զարգացման ներուժն ու նրա կայուն դիրքերը մանրածախ բիզնեսի շուկայում դրական է գնահատել նաև Moody ի Investors Service միջազգային գործակալությունը: Ըստ վերլուծաբանների, ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների շուկայում մեր առաջատար դիրքը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մանրածախի հատվածում cross-վաճառքների համար:

Մանրածախի զարգացման, լավ իմաստով ագրեսիվ քաղաքականության հետ մեկտեղ, Յունիբանկը պահպանել է նաև իր կողմնորոշումը դեպի փոքր և միջին ձեռնարկատիրությունը:

Ձեռնարկատիրության զարգացումը կարևոր դեր է խաղում ցանկացած երկրի տնտեսության համար, և այն մեզ համար հանդիսանում է հեռանկարային բիզնես ուղղություն: Յունիբանկի կողմից տրամադրված բիզնեսի վարկերի քանակն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է ավելի քան 1.5 անգամ: Յունիբանկը ձգտում է առաջարկությունների շուկայում լինել ամենաշահավետը, մանավանդ փոքր և միջին բիզնեսում և, հետևաբար, մշտապես բարելավում է իր պրոդուկտների մրցունակությունը, հաշվի առնելով հաճախորդների փոփոխվող պահանջները և բիզնեսի ոլորտային առանձնահատկութոյւնները: Օրինակ, փոքր բիզնեսի համար բանկի կողմից մշակվել է մի վարկային պրոդուկտ, որը պարտադիր գրավ չի պահանջում, բավական է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մենք առաջարկում ենք ոչ միայն վարկեր, այլ նաև բիզնես-օվերդրաֆտներ, որը շատ հարմար է անհրաժեշտ վճարումներն օպերատիվորեն իրականացնելու համար, փողերի ժամանակավոր բացակայության կամ անբավարարության դեպքերում: Յունիբանկի վարկային ծրագրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունեն նեղ ուղղվածություն և առավելագույն կերպով են համապատասխանում մեր հաճախորդների պահանջներին: Վարկը ժամանակից շուտ մարելու դեպքում մենք տույժեր չենք հաշվարկում, մենք չունենք նաև թաքնված միջնորդավճարներ:

Յունիբանկը նվաճել է դրամական փոխանցումների շուկայի մեծ մասը: Ինչո՞ւմն է UNISTREAM համակարգի պահանջվածության գաղտնիքը է և ինչպե՞ս եք նախատեսում զարգացնել այդ ուղղությունը հայկական շուկայում:

UNISTREAM համակարգը հանդիսանում է շուկայի անվերապահ առաջատարը, ինչպես փոխանցումների քանակով, այնպես էլ շրջանառության ծավալներով: Ընթացիկ տարվա հունվար - հուլիս ամիսներին Հայաստանում UNISTREAMի շրջանառությունը գերազանցել է 349 մլն. դոլարը, գրանցելով 27% աճ: Փոխանցումների քանակը հասել է 436.6 հազարի: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ տարածքում դրամական փոխանցումների հեռանկարային շուկաներից մեկը և Յունիբանկը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունն այս ուղղությամբ: Մենք ակնկալում ենք մեծացնել մեր բաժինը շուկայում, սակագների մշտական օպտիմալացման և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման հաշվին: Ակնկալում ենք, որ 2011 թվականին Համակարգի շրջանառությունը կգերազանցի 670 մլն.դոլարը:

UNISTREAM համակարգով փոխանցումները կատարվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերի միջոցով: Համակարգը հարմար և շահավետ է հաճախորդների համար` իր ցածր սակագների հաշվին, որոնք սկսվում են 0.35%-ից, ձևակերպման պարզությամբ և լայն աշխարհագրականա ծածկույթով, ունենալով ավելի քան 220 հազար սպասարկման կետեր ամբողջ աշխարհում: Գումար փոխանցելու համար բանկային հաշիվ բացել չի պահանջվում, փոխանցումն ստացողը որևէ ծախսեր չի կրում: Փոխանցումների հետ կապված բոլոր ձևակերպումներն իրականացնում է բանկային օպերատորը:

UNISTREAM համակարգի մրցակցային հիմնական առավելությունը դա կողմորոշումն է դեպի հաճախորդը: Համակարգը գործածության մեջ է դրել անհասցե փոխանցումների ֆունկցիա, որը հաճախորդներին թույլ է տալիս գումարն ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում, անկախ փոխանցման հասցեից, գործարկել ենք նաև հաճախորդի միասնական քարտի առաջխաղացման նախագիծը: Քարտի առկայությունը հնարավորություն է տալիս արագացնել միջոցներն ուղարկելու գործընթացը, նվազագույն չափով կրճատելով փոխանցման ձևակերպման ժամկետը: Վերջերս որոշում է կայացրել նաև փոխանցումն ստացողի համար քարտ թողարկելու մասին:

Բանկիրի Ձեր պրոֆեսիոնալ ուղին սկսվել է Ռուսաստանում: Դուք հանդիսանում եք Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Յունիաստրում Բանկի նախագահը, որը Կիպրոսի Բանկի ընկերությունների խմբի կազմում է, ինչպես նաև հանդիսանում եք Յուիստրիմ բանկի տնօրենների Խորհրդի նախագահը: Դուք բազմիցս պարգևատրվել եք «Ռուսաստանի լավագույն բանկիր» պատվավոր մրցանակով, հանդիսանում եք «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» մրցանակի դափնեկիր` բիզնեսի սոցիալական պատասխանատվության համար: Ո՞րն է ձեզ համար մասնագիտական հաջողության չափանիշը:

Բիզնեսում ամենամեծ բավականություն է պատճառում գիտակցությունն այն մասին, որ արված գործը նշանակալից է ներգրավված բոլոր կողմերի` հաճախորդների, աշխատակիցների, գործընկերների և բաժնետերերի համար: Մեր ծառայությունները պետք է հավասարապես օգտակար լինեն ինչպես բիզնեսին, այնպես էլ հաճախորդներին: Այսօր մենք զգում ենք որակյալ բանկային ծառայությունների նկատմամբ մարդկանց պահանջները և փորձում ենք նրանց առաջարկել լավագույնը: Մեր ամենամեծ ձեռքբերումը դա տարեկան մոտ 1 մլն. հաճախորդների սպասարկումն է, հաճախորդների, ովքեր արդեն մեկ տարի չէ, որ մեզ հետ են:

Ինչպե՞ս Յունիբանկը կնշի իր տարելիցն այս տարի:

Հոբելյանը դա բանկի և հաճախորդների ընդհանուր տոնն է: Ուստի, մենք, ինչպես միշտ, չենք սահմանափակվում ավանդական բանկետով, և նվեր ենք պատրաստել հաճախորդների համար, Երևանում կազմակերպելով ռուսական էստրադայի աստղերից մեկի` Քրիստինա Օրբակայտեի համերգը:

Իր ծննդյան օրվա նախաշեմին Յունիբանկն իրականացրել է մի շարք սոցիալական և մշակութային ծրագրեր: Մենք ուրախ էինք Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած լայնամասշտաբ ծրագրին մասնակցելու հնարավորության համար, մեր լուման ներդնելով քաղաքի բարեկարգման գործին, ֆինանսավորելով Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները: Կամրջի երկու կողմերում տեղադրված պայծառ լույսերը թույլ տվեցին ապահովել երթևեկության անվտանգությունը, շինությանը տալով նոր գունավետ տեսք:

Բանկը միջոցներ հատկացրեց Երևանի Լ.Տոլստոյի անվ.դպրոցի ուսումնական հատուկ կաբինետի բարեկարգմանը: Դրանով մեր համագործակցությունը դպրոցի հետ չի ավարտվում: Բանկը կշարունակի խրախուսել և աջակցել կրթական մակարդակների բարձրացման ծրագրերի իրականացմանը:

Յունիբանկն ակտիվորեն է ներգրավված «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական միջոցառումներին, որն օգնում է հիվանդ երեխաներին: Մենք հովանավորչական աճակցություն ենք իրականացրել 5-րդ Միջազգային երաժշտական փառատոնին, որը կընթանա մինչև հոկտեմբերի 12-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 20 - ամյակին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85 – ամյակին: Փառատոնիշրջանակներում նախատեսվում է տասը համերգ, որոնց կմասնակցեն ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան տաղանդավոր երաժիշտներ:
Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև սպորտային ծրագրերին, հատկապես մանկական սպորտին: Յունիբանկը միջոցներ է տրամադրել սամբոյի մրցաշարին, դարձավ 5-րդ Համահայկական խաղերի հովանավորներից մեկը, որոնք առաջին անգամ էին տեղի ունենում Հայաստանում: Ի դեպ, երեկոյի գլխավոր հանդիպումը դարձավ աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի ելույթը: Հայտնի է նաև, որ Յունիբանկը հանդիսանում է Արթուր Աբրահամի մրցամարտերի հայաստանյան մշտական հովանավորը:

10 տարին այնքան էլ երկար ժամկետ չէ բանկի համար, բայց այդ ընթացքում մենք հասցրել ենք շատ բան անել, հասնելով բարձր արդյունքների: Մենք` դա մեր բոլոր աշխատակիցներն են, որոնք միասնական թիմ են կազմում և որոնց պրոֆեսիոնալիզմից ու նպատակամղվածությունից է ուղղակիորեն կախված բանկի հաջողությունը:

Կրկնակի անգամ հաճելի է, որ այս տարի ոչ միայն մեր բանկի Հոբելյանն է: Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս, այս կարևորագույն համազգային տոնի առթիվ: Խաղաղություն, բարգավաճում և բարօրություն մեր երկրին:

ԱրմԻնֆո

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.01.2026
RUB4.740.00
USD381.39-0.36
EUR445.43-0.76
GBP512.86-2.39
CAD274.95-1.58
JPY24.34-0.05
CNY54.620.02
CHF478.59-1.06