Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2011 16:19
Արդշինինվեստբանկը մեկ տարում տրանսֆերտների պորտֆելը մեծացրել է 20 տոկոսով
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը 2011 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաեմեմատ 20% ավելացրել է միջազգային վճարային համակարգերի միջոցով իրականացվող մասնավոր դրամական փոխանցումների շրջանառությունը, մինչև 110 մլն.դոլար, սեպտեմբերի 1-ի դրությամբ: Քանակական արտահայտությամբ դրամական փոխանցումների ծավլները բանկում մկ տարում ավելացել են 30 հազար գործարքով, սեպտեմբերի 1-ին կազմելով 200 հազ. գործարք, ընդ որում մեկ գործարքի միջին չափը կազմել է 537 դոլար:
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում Արդշինինվեստբանկի վճարահաշվարկային և ավանդային ծառայությունների զարգացման վարչության ղեկավար Տիգրան Շահինյանը տեղեկացրել է, որ միայն 2011-ի օգոստոսին, նաժորդ տարվա օգոստոսի համեմատ, մասնավոր փոխանցումների շրջանառությունը բանկին հաջողվել է ավելացնել գրեթե 50%: ՙԸստ մեր սպասելիքների, դրամական փոխանցումների աճը կշարունակվի մինչև տարեվերջ, ինչի արդյունքում մասնավոր տրանսֆերտների պորտֆելը տարեկան կտրվածքով կհաջողվի ավելացնել 25%, մինչև 175 մլն.դոլար՚, - ասել է նա: Նշված և նախատեսված աճը, ինչպես պարզաբանել է Տ. Շահինյանը, պայմանավորված է այն երկրների տնտեսական իրավիճակի որոշակի բարելավումով, որտեղից հիմնականում դեպի Հայաստան են հոսում փոխանցումները: Մասնավորապես, Արդշինինվեստբանկում դրամական փոխանցումների մեծ մասը գալիս է Ռուսաստանից` ավելի քան 65%, իսկ երկրորդ տեղում է ԱՄՆ` մոտ 15%:
Տ. Շահինյանը տեղեկացրել է նաև, որ Արդշինինվեստբանկը շարունակում է ներդրումներ կատարել բանկի տեխնոլոգիական լուծումների զարգացմանը, ինչը թույլ է տալիս հաճախորդների ավելի արագ սպասարկում:
Այսօր բոլոր Արդշինինվեստբանկի բոլոր մայրաքաղաքային և մարզային մասնաճյուղերում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել ավլի քան 190 երկրների հետ, Contact, MoneyGram, Migom, Blizko, IntelExpress, RIA, Coinstar Money Transfer, ՙԲիստրայա պոչտա՚, ՙԶոլոտայա Կորոնա՚, ինչպես նաեւ ռուսական ՙՖորա բանկի՚ և ՙԽնայբանկի՚ հետ: Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգում մասնաճյուղերի ցանցի մեծությամբ զբաղցնում է 2-րդ տեղը և ներկայումս ունի 55 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 36-ը` մարզերում, իսկ 6-ը` ԼՂՀ-ում: Բանկն իր ներկայացուցչությունն ունի նաև Փարիզում: