Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2011 18:33
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում մենեջերների միջին օղակի մասնագիտական մակարդակի բարձրացմանը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում մենեջերների միջին օղակի մասնագիտական մակարդակի բարձրացմանը և մենեջերական ունակությամբ երիտասարդ, հեռանկարային աշխատակիցների թվից ներքին կադրային ռեզերվի ուսուցմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ունեն հնարավորություն ուսումն անցնել ՎՏԲ-ի Կորպորատիվ համալսարանում, որը հիմնադրվել է Մոսկվայում 2005թ.: Համալսարանում դասավանդում են ՎՏԲ-ի տոպ-մենեջերներ, մոսկովյան բուհերի դասաղոսներ և դասավանդողներ, խորհրդատուներ, ինչպես նաև տարբեր բնագավառների բիզնեսի ներկայացուցիչներ:
2011թ. սեպտեմբերի վերջերին տեղի ունեցավ 2010-2011թթ. ուսումնական տարվա ՎՏԲ Կորպորատիվ համալսարանի «Առաջնորդության էներգիաե ծրագրի վեցերորդ խմբի շրջանավարտների 30 դիպլոմային նախագծերի պաշտպանությունը, որից 3-ը ներկայացրեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ներկայացուցիչները: Դիպլոմային աշխատանքների պաշտպանության ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողությունը` նվիրված շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը:
2010-2011թթ.. «Առաջնորդության էներգիաե ծրագրում ՎՏԲ-Հայաստան բանկից մասնակցեցին Մարիանա Ստեփանյանը` Ներդրումային ծրագրերի Բաժնի պետ- անձապետարանի պետի տեղակալ, Անժելա Մարտիրոսյանը` ործառնական վարչության պետ և Ալեքսան Սահակյանը` ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվաե մասնաճյուղի կառավարիչ:
Մարիաննա Ստեփանյանի դիպլոմային աշխատանքն էր` ՙՎՏԲ-Հայաստան Բանկի օրինակով Խմբի ներդրումային ծրագրերի վաճառքի ինտեգրված պլատֆորմայի ստեղծումը՚, Անժելա Մարտիրոսյանի դիպլոմային աշխատանքն թեման էր`ՙՎՏԲ-Հայաստան Բանկում տրանզակցիոն բանկի զարգացումը և ներդրումը՚, իսկ Ալեքսան Սահակյանի թեման էր` ՙՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկվա մասնաճյուղի հիման վրա տրանզակցիոն բանկի կառուցումը՚:
Փորձագիտական հանձնաժողովը առանձնահատուկ նշեց 8 դիպլոմային աշխատանքների նախագծի արդիականությունն ու պրակտիկ նշանակալիությունը, որոնց թվում էին Անժելա Մարտիրոսյանի և Մարիաննա Ստեփանյանի աշխատանքները, որոնց հանձնվեցին գերազանցությամբ ավարտելու վկայականներ:
ՙՎեց տարիներին ՎՏԲ-Հայաստան Բանկի 10 աշխատակից դարձել են ՎՏԲ Կորպորատիվ համալսարանի շրջանավարտ: Մենք կշարունակենք նպաստել մեր աշխատակիցների մասնագիտական մակարդակի որակի բարձրացմանը, քանի որ նոր գաղափարները հանդիսանում են մեր Բանկի հաջող զարգացման հիմնական պայմաններից մեկը՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ համալսարանն ստեղծվել է 2005 թվականին, Մոսկվայում: