Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 18:28
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը կրճատվել են 33%, իսկ դրամային վարկերը` 30%
ԱրմԻնֆո. 2011 թվականի հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.6 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 30%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.5 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աանկումը` 33%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 հոկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.2 մլն. ԱՄՆ դոլար 374.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 87.1 մլն. ԱՄՆ դոլար 376.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.1 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥ շաբաթական մոտ 7 անգամ անկումով¤ 376.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 6.75 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 34.8%¤ 375.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հոկտեմբերի 13-ին` 2.550 մլն.դոլար և 14-ին` 2.4 մլն.դոլար: Իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին բորսայում գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: