Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2011 15:37
ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Երևանում բացված նոր մասնաճյուղը չի զիջում եվրոպական չափանիշներին
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը այսօր Երևանում, Հանրապետության Հրապարակի մոտ, Piazza Grande կենտրոնում բացել է իր նոր` ՙԱրմենիա՚ մասնաճյուղը, որն իր արդիականությամբ առաջին մասնաճյուղն է Երևանում: Բացման պաշտոնական արարողությունը ներկա էին Կենտրոնական բանկի ղեկավարները, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բանկի հաճախորդներին:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս մասնաճյուղի բացումը կարող է ներդրողների համար որպես ապացույց ծառայել, որ Հայաստանում կատարված ներդրումներն արդարացված են, և երկրի ֆինանսական կայունությունը շատ բարձր է:
ՙՆման մասնաճյուղեր չկան նույնիսկ եվրոպական որոշ երկրներում: Հատկանշական է, որ կանխիկ գործարքներն այս մասնաճյուղում կիրականացվելն ոչ թե բանկի աշխատակցի և հաճախորդի միջև ուղղակիորեն, այլ հատուկ տեղադրված ապարատի միջոցով՚,-նշել է ԿԲ նախագահը: Ա.Ջավադյանը նշել է նաև Բանկի գործունեության 15-ամյա պատմությունը:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի լխավոր տնօրեն Ստեփան իշյանը նշել է, որ ՙԱրմենիա՚ մասնաճյուղը, որը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և հարմարավետ ինտերյերով, կառաջարկի բանկային ծառայությունների բազմակողմանի փաթեթ, սակայն, շեշտը դնելով ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր դրամական հոսքերի սպասարկման վրա: Այս առումով, ինչպես պարզաբանել է Ս.իշյանը, մասնաճյուղերում նախատեսված են նաև հատուկ VIP-ծառայություններ:
Նշենք, որ ՙԱրմենիա՚ մասնաճյուղում գործում է նաև ստորգետնյա ավտոկանգառ ավտոմեքենաների համար: