Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 14:26
Հայաստանի բանկոմատներով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալները գնալով բազմապատկվում են
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկոմատների միջոցով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալները 2011 թվականի 9-րդ եռամսյակում, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.5 անգամ, բացարձակ արտահայտությամբ կազմելով 315 մլն.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, միայն սեպտեմբերին անկանխիկ գործարքների շրջանառությունը կազմել է 211.4 մլն.դրամ, 26 անգամ գերազանցելով 2010-ի սեպտեմբերի ցուցանիշը:
Բանկոմատներում տեղի ունեցող անկանխիկ գործարքների ծավալների ցնցումներին զուգահեռ, Ինտերնետ-վճրները ցուցադրել են զգալի անկում: Այսպես, թեթ 2010-ի 3-րդ եռամսյակում Ինտերնետ վճարների ծավալը կազմել է 1.3 մլրդ.դրամ, ապա 2011 թվականի 3-րդI եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 853 միլիոն դրամ (անկումը` 36.7%): Միայն այս տարվա սեպտեմբերին, Ինտերնետ-վճրների ծավալը կազմել է 419.2 մլն դրամ, 15.9%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Քարտից քարտ փոխանցումների շավլները 2011 թվականի 3-րդ եռամսյակում կազմել են 1.3 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 55.8%-ով, իսկ միայն սեպտեմբերին շրջանառությունը կազմել է 456.6 միլիոն դրամ, 62.5% տարեկան աճով:
2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հայաստանի բանկերի կողմից թողարկված կտիվ քարտերի քանակը կազմել է 703.8 հազար, տարեկան աճելով 30.9%: ործող բանկոմատների թիվը հոկտեմբերի 1 - ին կազմել է 778 հատ, 2010-ի նույն ժամանակահատվածի 647 բանկոմատի համեմատ: