Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 15:46
ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարը հաստատել է Rietumu Banka հետաքրքրվածությունը հայկական շուկայով
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հաստատել է Լատվիայի խոշորագույն բանկերից մեկի` Rietumu Banka-ի հետաքրքրվածությունը Հայաստանի բանկային շուկայով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ԿԲ նախագահը նշել է, որ Rietumu Banka նախատեսում է հիմնավորվել Հայաստանի բանկային շուկայում, բացելով իր ներկայացուցչությունը:
.
ՙ Rietumu Banka-ից պաշտոնական դիմում ՀՀ Կենտրոնական բանկը դեռ չի ստացել, բայց մեզ դիմել են բանավոր, Հայաստանում առայժմ միայն ներկայացչություն բացելու խնդրանքով: Ներկայումս այդ հարցը գտնվում է քննարկման փուլում՚, - ասել է
Ա.Ջավադյանը:
Նշենք, որ Rietumu Banka-ը Լատվիայում գրանցված 1992 թվականից, պատկանում է Լատվիայի ռեզիդենտ հանդիսացող մասնավոր անձանց և օտարերկրյա քաղաքացիների: Բանկն իր բիզնեսը զարգացնում է Եվրոպայի և ԱՊՀ տարբեր երկրներում, հիմնականում իր ներկայացուցչությունների միջոցով:
Որպես կանոն, ներկայացուցչութուններն ինքնուրույն ֆինանսական տրանսակցիաներ չեն իրականացնում, բոլոր որոշումներն ընդունվում են Լատվիայում: Ներկայացուցչությունը հիմնականում գործումում է որպես տեղեկատվական գրասենյակ, ինչպես նաև որպես որոշակի կոմուտատոր`բանկի կենտրոնական գրասենյակի և տարբեր երկրներում գտնվող պոտենցիալ հաճախորդների միջև: Բանկը հիմնականում սպասարկում խոշոր կորպորատիվ հաճախորդների և հարուստ մասնավոր անձանց:
Բացի ավանդական բանկային ծառայություններից, Rietumu-ն տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ (այդ թվում `հարկային խորհրդատվություն), բրոքերային ծառայություններ, ակտիգների կառավարում, խորհրդատվություն, ինչպես նաև իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել Լատվիայում 5 տարվա կացության իրավունք`խոշոր ավանդ ունենալու դեպքում, ինչը նաև հմարավորություն է տալիս ազատորեն տեղաշարժվել Շենգենյան գոտում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Rietumu Banka-ի դուստր ընկերություններից մեկը տրամադրում է նաև օֆշորային ընկերությունների գրանցման ծառայություններ: