Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 13:18
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ մտադիր է մինչև 2012 թվականը մասնավոր տրանսֆերտների ծավալները մեծացնել 15 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ի մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը 2011 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 19,7 մլրդ.դրամ, որոնց կազմում դեպի Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է 8.3 մլրդ դրամ, իսկ հանրապետությունից` 11.4 մլրդ դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, զանազան միջազգային վճարային համակարգերի միջոցով, առանց բանկում հաշիվ բացելու, իրականացվել են 4 մլրդ.դրամ ընդհանուր գումարի դրամական փոխանցումեր (առանց S.W.I.F.T. համակարգի), որոնց կազմում, դեպի Հայաստան` 3.4 մլրդ.դրամ, իսկ Հայաստանից դուրս` 605,6 մլն.դրամ:
Աղբյուրի համաձայն, մինչև 2011-ի ավարտը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մեծացնել մասնավոր տարեսկզբի համեմատ 15%-ով մեծացնել տրանսֆերտների ծավալները տարեսկզբի համեմատ 15% - ով: