Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2011 16:01
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը հուլիսին իջել է 0.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի հուլիսին, հունիսի համեմատ իջել է 0.5%, իսկ դեկտեմբերի համեմատ` 9.3% կազմելով 125.7: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, 2011 թվականի հուլիսին, 2010 թվականի հուլիսի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքը իջել է 7.4%: Հիշեցնենք, որ 2010 թվականին այս ցուցանիշի անկում էր գրանցվել մարտ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ աճ գրանցվել էր փետրվարին, ապրիլին, մայիսին, հունիսին, նոյեմբերին և դեկտեմբերին, իսկ 2011 թվականին տարեսկզբից դիտվել է այս ցուցանիշի միայն անկում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի հուլիսին նոմինալ արդյունավետ փոխարժեքը հունիսի համեմատ աճել է 2.2%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ իջել է 7%, կազմելով 216.4: Ընդ որում, 2011 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն իջել է 7.2%: Նոմինալ արդյունավետ փոխարժեքի անկումը 2010 թվականին գրանցվել է մարտ, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, իսկ աճը` փետրվար, մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ 2011 թվականին նոմինալ արդյունավետ փոխարժեքը տարսկզբից նվազում էր, սակայն հուլիսին բարձրացել է: