Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2011 17:45
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը ավելացել են 12.8%, իսկ դրամային վարկերը` 13.1%
ԱրմԻնֆո. 2011 թվականի հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.7 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 13.1%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 12.8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 հոկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80.8 մլն. ԱՄՆ դոլար 376.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99.1 մլն. ԱՄՆ դոլար 377.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթական մոտ 2 անգամ աճով¤ 375.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 16.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 2.5 անգամ¤ 378.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հոկտեմբերի 19-ին` 9.2 մլն.դոլար և 20-ին` 4.1 մլն.դոլար: Իսկ հոկտեմբերի 17-ին բորսայում գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: