Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2011 17:13
Հայաստանի արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում 3-րդ եռամսյակում դիտվել է եկամտաբերության անկում
ԱրմԻնֆո. Հայաստանի արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում 3-րդ եռամսյակում դիտվել է եկամտաբերության անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, շուկայական ռեպո-դրույքը հուլիսի համեմատ նվազել է 0.48%, մինչև 9.71%, իսկ միջբանկային ռեպո-շուկայում` 0.28%-ով, մինչև 9.32%: Առաջնային շուկայում մեկ տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 1.55%, մինչև 8.07%:
Աղբյուր համաձայն, արտարժույթի շուկայում սեպտեմբերին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրանի 0.64% ռեվալվացիա, մինչև 372.28 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 5.04%, մինչև 513.4 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 10.3%, մինչև 12.14 դրամ/ռուբլի:
Նշենք, որ 2011 թ. հոկտեմբերի 11-ի նիստում ՀՀ ԿԲ Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները` համապատասխանաբար` 11.0% և 5.0%: