Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2011 17:30
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը կրճատվել են 7.8%, իսկ դոլարային վարկերը` 3.8%
ԱրմԻնֆո. Երևան: 21.10.11: Արմինֆո. 2011 թվականի հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.6 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 7.8%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 3.8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79.5 մլն. ԱՄՆ դոլար 377.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86.4 մլն. ԱՄՆ դոլար 378.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում գործարքներ չեն իրականացվել: Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 11.7 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 30.4%¤ 378.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հոկտեմբերի 26-ին` 5.5 մլն.դոլար և 25-ին` 3.8 մլն.դոլար: Իսկ հոկտեմբերի 24-ին և 27-ին բորսայում գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: