Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2011 16:00
Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին գրանցվել է 0.3% ինֆլյացիա
ԱրմԻնֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի հոկտեմբերին գրանցվել է 0.3% ինֆլյացիա, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսներին` 0.9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հոկտեմբերին սպառողական շուկայում դիտված ինֆլյացիան պայմանավորված է եղլ պարենային ապրանքների գների 0.3% աճով ¥ծխախոտի և ալկոհոլի հետ միասին¤, ոչ պարենային ապրանքների 0.9% և ծառայությունների ոլորտի սակագների 0.1% աճով:
2011 թվականի հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 105.7%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը ¥ալկոհոլի և ծխախոտի հետ միասին¤` 108.5%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը` 103.9%, ծառակությունների սակագները` 102%, իսկ 2011 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համապատասխանաբար` 108.3%, 112.3%, 103.2% և 103.8%:
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գների ինդեքսը հանրապետությունում կազմել է 100.9%, այդ թվում` պարենային ապրանքների ինդեքսը (այդ թվում ալկոհոլը և ծխախոտը)` 100.4%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը`103.4%, ծառայությունների սակագների ինդեքսը` 102.5%: Հունվար-հոկտեմբեր ամիսներին գները իջել են միջին հաշվով 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ¥0.6%¤:
2011 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետության հետազոտվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների 0.1-0.9% աճ, ընդ որում, գների ամենամեծ աճը գրանցվել է Եղեգնաձորում: Երևանում գներն աճել են 0.3%-ով: