Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 18:51
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի սեպտեմբերին կրճատվել է 2.2%, կազմելով 1.533 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի սեպտեմբերին կրճատվել է 2.2%, կազմելով 570.6 մլրդ.դրամ կամ 1.533 մլն.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, ընթացիկ տարվա 9 ամիսներին դրամական բազան ավելացել է 23.2%, տարեկան կտրվածքով` 30.2%: 
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը սեպտեմբերին կրճատվել է 0.1%, հոկտեմբերի 1-ին կազմելով 359.6 մլրդ.դրամ: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 17.1% կամ 97.5 մլրդ.դրամ, կրճատվելով 7.8%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 18.3%-ը կամ 104.6 մլրդ.դրամ, կրճատվելով 1.9%-ով:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ սեպտեմբերին կրճատվել են 0.7%, մինչև 472.7 մլրդ.դրամ: 
Ներքին ակտիվների չափերը սեպտեմբերին կրճատվել են 8.9%, հոկտեմբերի 1-ին կազմելով 97.8 մլրդ.դրամ: Հունվար-սեպտեմբեր ամիսներին այս ցուցանիշն աճել է ավլի քան 3 անգամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել են 100.4 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, կրճատվելով սեպտեմբերին 0.3%: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները սեպտեմբերին կրճատվել են 37%, մինչև 8.5 մլրդ.դրամ: