Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 18:53
ՀՀ ԿԲ. Հայաստանի 2012 թվականի պետբյուջեի նախագիծն արտահայտում է սպասվող տնտեսական կայունությունը և տնտեսական աճը
ԱրմԻնֆո. Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը 2011 թվականի առաջին 8 ամիսներին, համաշխարհային տնտեսության տեմպերի դանդաղման պայմաններում, պայմանավորված են եղել ներմուծումների նկատմմաբ արտահանումների ծավալների աճով, ինչպես նաև ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնումով: Այս մասին այսօր ահաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով 2012 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը:
Նրա խոսքերով, ընթացիկ տարվ երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 3.9%, իսկ առաջին եռամսյակում կազմել էր 1.2%: Նա հիշեցրել է, որ 2011 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի ապահովման հիմնական ոլորտներն եղել արդյունաբերույթունը և ծառայութունները, իսկ երկրորդ եռամսյակում` նաև գյուղատնտեսությունը: ՙՄիաժամանակ, դրական միտումներ են նկատվել ինֆլացիայի նվազման ուղղությամբ, որը օգոստոսին կազմել է 4.8%, իսկ հոկտեմբերին`5.7%, կուտակված ինֆլյացիան տարսկզբին կազմել է 0.9%: Հարկա-բյուջետային քաղաքականությունը, հավատարիմ մնալով դեֆիցիտի կրճատման քաղաքականությանը, 8 ամիսներին հասել է նշանակալից հաջողությունների: Դրամավարկային քաղաքականությունը առաջին կիսամյակում նույնպես եղել է զսպող: 2011 թվականին պտբյուջեի եկամուտների մուտքերը ընթացել է նախատեսված պրոպորցիանրի ապահովման ուղղությամբ: Ըստ 8 ամիսների տվյալների, հարկային եկամուտները և սոցվճրները համապատասխանել են նախատեսված ցուցանիշներին: Կոորդինացիոն հարկաբյուջետային և դրամավարկային քաղզաքականության արդյունքում, ինֆլյացիայի մակարդակը կկազմի 4+/-1.5%՚,-նշել է ԿԲ նախագահը: