Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 19:52
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները 2011 թվականի սեպտեմբերին աճել են 1.6%, մինչև 2.36 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011 թվականի սեպտեմբերին աճել է 1.6%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 877 մլրդ. դրամ կամ 2.36 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.4% կամ 266.9 մլրդ. դրամ (710 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.6% կամ 1.64 մլրդ.դոլար (610 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում սեպտեմբերին աճել է 0.7 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21.8% կամ 191.6 մլրդ.դրամ (սեպտեմբերին աճը կազմել է 3.7%): Դրանց կազմում դրամային ավանդները սեպտեմբերին աճել են 5.3%, մինչև 10.046 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը աճել է 3.6%, կազմելով 181.6 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 78.2% կամ 685.3 մլրդ.դրամ, որտեղ 256.9 մլրդ.դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 428.5 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 37.7% կամ 258.5 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 62.3% կամ 426.8 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 430 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 1.1%, իսկ տարվա կտրվածքով` 34.8%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի սեպտեմբերին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները իջել են` 9.28%-ից մինչև 9.01%, իսկ տարվա կտրվածքով` 0.07 տոկոսային կետով: