Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2011 19:29
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային և դոլարային վարկերն ավելացել են հավասարապես
ԱրմԻնֆո. 2011 թվականի հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 10.2%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 45.4 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 11.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66.4 մլն. ԱՄՆ դոլար 378.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85.8 մլն. ԱՄՆ դոլար 379.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 300 հազ.դոլարի առք և վաճառք, 378.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 12.6 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 7.7%¤ 379.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է հոկտեմբերի 31-ին` 4 մլն.դոլար, իսկ նոյեմբերի 1-ին գրանցվել են զրոյական ծավալներ: 
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: