Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2011 19:58
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային և դոլարային վարկերն ավելացել են հավասարապես
ԱրմԻնֆո. 2011 թվականի հոկտեմբերի 31-նոյեմբրի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 3.7%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 45.8 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 1%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 նոյեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62.1 մլն. ԱՄՆ դոլար 381.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72.4 մլն. ԱՄՆ դոլար 383.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում ընկած ժամանակահատվածում իրականացվել է 400 հազ.դոլարի առք և վաճառք, 383.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 13.990 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 11%¤ 384.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է նոյեմբերի 11-ին` 5.650 մլն.դոլար, իսկ 8-ին` 4.8 մլն.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: