Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 21:45
Նոյեմբերին թանկարժեք մետաղներն թանկացել են 10%
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին և պլատինը թանկացել են 3.6% իսկ արծաթը և պալադիումը` 2.5%, գրանցելով գրանցելով թանկարժեք մետաղների գների 3.1% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի նոյեմբերի 14-20-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21927.70 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 3.9%, արծաթի գինը` 422.88 դրամ, աճելով 2.2%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20241.54 դրամ, 3.4% շաբաթական աճով, պալադիումի գինը` 8111.98 դրամ` աճելով 2.8%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 36.7%, արծաթի գինը` 24.8%, պլատինի գինը իջել է 1.5%, իսկ պալադիումի գինը իջել է 7.1%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 14%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: Առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի` 26.5% և ոսկու`15.1% գների աճի շնորհիվ, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: