Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2011 21:12
Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հանդես է եկել Հայաստանում Ֆիլիպ Կոտլերի վարպետության դասերի կազմակերպման ֆինանսական աջակցությամբ: Կարևորելով մարքեթինգը որպես հեռանկարային ուղղություն` Ամերիաբանկի նման նախաձեռնությունը նպատակ ուներ մեծանուն պրոֆեսորի հետ կենդանի շփման միջոցով նպաստել հայ հասարակության մարքեթինգային գիտելիքների զարգացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 15-ին Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս /master class/ անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար: Նա ներկայացրեց մարքեթինգային գործունությանն առնչվող ժամանակակից մոտեցումները, հանգամանորեն ծանոթացրեց միջազգային ասպարեզում ընթացող զարգացումներին` շեշտը դնելով բանկային մարթեթինգի վրա, որին հաջորդեց շուրջ մեկ ժամ տևողությամբ հարց ու պատասխանը: Ամերիաբանկի աշխատակիցները հնարավություն ստացան անվանի պրոֆեսորից լսել իրենց հուզող հարցերի պատասխանը` հարստացնելով մարքեթինգային գիտելիքները նոր հմտություններով:
Ֆիլիպ Կոտլերը հանդիսանում է ԱՄՆ Հյուսիս-Արևմտյան համալսարանին կից Յ.Կելլոգի անվան Մենեջմենտի Բարձրագույն դպրոցի միջազգային մարքետինգի պրոֆեսոր: Նրա ՙՄարքետինգի հիմունքները՚ գիրքը 2009 թվականին հրատարակվել է 9 անգամ և հանդիսանում է մարքետինգի գծով յուրօրինակ ՙԱստվածաշունչ՚: Կոտլերը Երևանում է գտնվում երկրի Մարքետինգի ասոցիացիայի հրավերով:
Նշենք, որ նրա դասախոսոոությունների համառոտ կուրսի արժեքը կազմում է մոտ 1000 դոլար, ինչը երիտասարդ մարքետոլոգներից շատերին թույլ չտվեց անմիջականորեն ունկնդրել մարքետինգի գուրույի մտքերը: