Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2011 18:50
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը կրճատվել են 20.3%, իսկ դոլարային վարկերը`23.1%
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 20.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.2 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 35.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79.7 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 28.3%¤ 383.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90.61 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 50%¤ 385.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 16.7 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 19.7%¤ 384.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է նոյեմբերի 16-ին` 4.6 մլն.դոլար և 17-ին` 4 մլն.դոլար,ինչպես նաև նոյեմբերի 14-ին` 3.75 մլն.դոլար:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում ընկած ժամանակահատվածում իրականացվել է 600 հազ.դոլարի առք և վաճառք, 384.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: