Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 20:49
Թանկարժեք մետաղները կրկիր սկսում են էժանանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին և արծաթը էժանացել են 1.3%, իսկ պլատինը և պալադիումը` 1.5%, գրանցելով գրանցելով թանկարժեք մետաղների գների 1.4% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի նոյեմբերի 21-28-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21704.69 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 1%, արծաթի գինը` 415.82 դրամ, իջնլով 1.7%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20030.67 դրամ, 1% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 7955.44 դրամ` իջնելով 1.9%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 35.3%, արծաթի գինը` 22.7%, պլատինի գինը`0.5%, իսկ պալադիումի գինն իջել է 8.9%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 12.4%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: Առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի` 26.5% և ոսկու`15.1% գների աճի շնորհիվ, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: Երրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 15%, արծաթը` 6.7%, պլատինտ` 1.2%,իսկ պալադիումն էժանացել է 7.4%: