Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2011 19:26
Դրամը պետք անցնի արժեզրկման հանդարտ ուղի, գտնում է ForexClub-ի վերլուծաբանը
ԱրմԻնֆո. Հայկական դրամը պետք անցնի արժեզրկման հանդարտ ուղի: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ForexClub-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նրա խոսքերով, տվյալ քաղաքականությունը թույլ կտա մեղմել համաշխարհային տնտեսությունում ընթացող բացասական գործընթացների ազդեցությունը և միջազգային շուկաներում ապահովել մրցունակություն:
Վերլուծաբանի գնահատականներով, վերջին երկու ամսում ամերիկյան դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվեց: ՙԴա առաջին հերթին պայմանավորված է համաշխրհային շուկաներում տիրող անորոշությունով՚,-նկատել է Մ.Վերդյանը, հավելելով, որ այդ փոփոխությունների լույսի ներքո թե քաղաքացիները, թե բիզնեսը Հայաստանում իրենց գերադասությունը տալիս են ամերիկյան արժույթին: Վերլուծաբանի գնահատականերով, առայժմ դրամը կպհպնի իր թուլությունը, իսկ տարեվերջին փոխարժեքը կհասնի 390 դրամ/դոլար սահմանագծին, իսկ Կենտրոնական բանկի միջամտության դեպքում ազգային րժույթի փոխարժեքը չի անցնի 380 դրամ/դոլար սահմանագծից:
Նա նշել է, որ դեկտեմբերին, որպես կանոն, արտարժույթի պաանջարկը շուկայում աճում է: Սակայն, հաշվի առնելով վճարային հաշվեկշռի դեֆիցիտը և արտահանումների նկատմամբ ներմուծումների գերազանցությունը, Հայաստանում այդ ծավալն ընթացիկ տարվա դեկտեմբերին կլինի ոչ մեծ, իսկ դոլարի ռեվալվացիան դրամի նկատմամբ կլինի ոչ մեծ, կրկնել է վերլուծաբանը, այսինքն` ավելի մեղմ: Նա նկատել է որ ռեվալվացիայի ներկայիս տեմպը հանդուրժելի է տնտեսոության համար և անհանգստություն չի առաջացնում: