Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2011 18:16

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականի 3-րդ եռամսսյակում աճել են 9.7 տոկոսով, մինչև 1.9 մլրդ.դոլար


ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2011 թվականի 3-րդ եռամսյակում աճել են 9.7%, կազմելով 1955.1 մլն.դոլար: Այս մասին է է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:

Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստները 3-րդ եռամսյակում աճել են` 1782 մլն.դոլարից մինչև 1955 մլն.դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ ժամանակահատվածում կրճատվել են 16.4 մլն.դոլարով (10.3 մլն.SDR), մինչև 15.6 մլն.դոլար (9.9 մլն.SDR):

Արտաքին մաքուր ակտիվները 2011 թվականի 3-րդ եռամսյակում աճել են 9.1%, կազմելով 1228.964 մլն.դոլար:

Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: