Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 14:19
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հոկտեմբերին ավելացել է 2%, կազմելով 1.532 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հոկտեմբերին ավելացել է 1.9%, կազմելով 581.5 մլրդ.դրամ կամ 1.532 մլն.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, ընթացիկ տարվա 10 ամիսներին դրամական բազան ավելացել է 25.5%, իսկ տարեկան կտրվածքով` 30.8%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը սեպտեմբերին ավելացել է 2.2%, նոյեմբերի 1-ին կազմելով 367.6 մլրդ.դրամ: Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ցուցանիշն ավելացել է 17.5%, իսկ մեկ տարում` 17.4%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 18.3% կամ 106.4 մլրդ.դրամ, հոկտեմբերին աճելով 9.1%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 17.2%-ը կամ 99.8 մլրդ.դրամ, կրճատվելով 4.6%-ով:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ հոկտեմբերին կրճատվել են 3.4%, մինչև 456.5 մլրդ.դրամ:
Ներքին ակտիվների չափերը հոկտեմբերին աճել են 27.7%, նոյեմբերի 1-ին կազմելով 125 մլրդ.դրամ: Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ցուցանիշն աճել է 3.5 անգամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել են 91.8 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, հոկտեմբերին աճելով 8.5%: Բանկերի հանդեպ պահանջներն հոկտեմբերին ավելացել են 12.3%, մինչև 91.8 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները հոկտեմբերին ավելացել են 0.1, մինչև 8.5 մլրդ.դրամ: