Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 19:21
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները 2011 թվականի հոկտեմբերին աճել են 2.8%, մինչև 2.37 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011 թվականի հոկտեմբերին աճել է 2.8%, տարեկան կտրվածքով` 38.6%, նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 901.6 մլրդ. դրամ կամ 2.37 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.4% կամ 273.6 մլրդ. դրամ (720.8 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.6% կամ 1.654 մլրդ.դոլար (628 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում հոկտեմբերին չի փոփոխվել:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 22% կամ 199 մլրդ.դրամ (հոկտեմբերին աճը կազմել է 3.9%): Դրանց կազմում դրամային ավանդները սեպտեմբերին աճել են 5%, մինչև 10.5 մլրդ. դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը աճել է 3.8%, կազմելով 188.5 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 78% կամ 702.5 մլրդ.դրամ, որտեղ 263.1 մլրդ.դրամը` ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 439.5 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 38% կամ 266.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 62% կամ 435.8 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 443.6 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 3.2%, իսկ տարվա կտրվածքով` 37.2%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հոկտեմբերին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները իջել են` 9.01%-ից մինչև 9.22%, իսկ տարվա կտրվածքով` 0.4 տոկոսային կետով: