Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 20:07
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը աճել են 2 անգամ, իսկ դրամային վարկերը` 7 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.7 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 7%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 64.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88.5 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 20.2%¤ 381.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 108.7 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 34.7%¤ 382.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում գնվել է 16 մլն.եվրո, 510.13 դրամ/եվրո փոխարժեքով, իսկ վաճառվել է 10.6 մլն.եվրո, 512.15 դրամ/եվրո միջին փոխարժեքով: Բացի այդ, ներբանկային շուկայում այդ ժամանակահատվածում գնվել է 556 մլն.ռուբլի, 12.09 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 77.018 մլն.ռուբլի, 12.32 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1.5 մլն.դոլարի դոլարի առք և վաճառք, 382.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 9.45 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 34.7%¤ 382 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է նոյեմբերի 28-ին` 4.4 մլն.դոլար և 30-ին` 4.3 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 1—ն և 2-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: