Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2011 17:25
Ազգային Հիփոթեքային Ընկերության վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 63%
ԱրմԻնֆո. Ազգային Հիփոթեքային Ընկերության հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 63%, դեկտեմբերի 1-ի դրությամբ հասնելով 16.272 մլրդ.դրամի ¥2205 վարկ¤: Ընդ որում, միայն նոյեմբերին պորտֆելն աճել է 4%` 617 մլն.դրամով ¥84 հիփոթեքային վարկեր¤:
Ներկայումս ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ-ն գլխավոր պայմանագրեր ունի Հայաստանի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, դրանք են`Հայբիզնեսբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ (Հայաստան) Բանկը, HSBC Հայաստան Բանկը, Ինեկոբանկը, Byblos Bank Armenia, Յունիբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, ինչպես նաև` Առաջին հիպոթեքային ընկերությունը, Global Credit և Էքապրես Կրեդիտ վարկային կազմակերպությունները:
Ազգային հիփոթեքային ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հուլիսի 16-ին: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8.2 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 8.5 մլրդ.դրամ, ակտիվները կազմում են 14.659 մլրդ.դրամ, որոնց կազմում 86.3%-ը կազմում են վարկային ներդրումները: