Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2011 15:48
Երևանի նախկին քաղաքապետն զբաղեցրել է ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ առաջին փոխնախագահի աթոռը
ԱրմԻնֆո. Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն զբաղեցրել է ՙԳազպրոմբանկի՚ առաջին փոխնախագահի աթոռը: Ինչպես հաղորդել է ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Շուշան Սարդարյանը, նշանակման հրամանն ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:
ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ ռուսական առևտրային բանկն իր բոլոր հիմնական ցուցանիշներով ներառված է Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի շարքում: Բանկը հիմնադրվել է 1990 թվականին: 2007 թվի նոյեմբերին ՙազպրոմբանկը՚ ձեռք է բերել ՙԱռէկսիմբանկ՚ ՓԲԸ 80 %-ը, 2008 թվականի հուլիսին ՙԱռէկսիմբանկն՚ անցկացրել է լրացուցիչ թողարկում, որը նույնպես գնել է ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ: Հուլիսյան գործարքի արդյունքում ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ բաժնեմասը ՙԱռէկսիմբանկ՚ ՓԲԸ-ում ավելացել է մինչև բաժնետոմսերի 94,15 %-ը: 2008 թվականի սեպտեմբերի 12-ին ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ ՙՌայֆֆայզենբանկից՚ ձեռք է բերել ՙԱռէկսիմբանկի՚ բաժնետոմսերի վերջին 5,85 %-ը` դրանով իսկ համախմբելով հայկական բանկի կանոնադրական կապիտալի 100 %-ը:
Բանկի նկատմամբ վերահսկողությունը պատկանում է ՙԳազֆոնդ՚ ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամին (50 % գումարած 1 բաժնետոմս): Ռուսաստանի գազային մենաշնորհատեր ՙազպրոմ՚ ԲԲԸ-ին պատկանում է բաժնետոմսերի ևս 41,73 %-ը: Բաժնետոմսերի 5,82 %-ը պատկանում է ՙՆոր ֆինանսական տեխնոլոգիաներ՚ ՍՊԸ-ին, որի բաժնետոմսերի 99,99 %-ը պատկանում է հենց ՙԳազպրոմբանկին՚: Բանկի թոփ-մենեջերներն ուղղակի տնօրինում են բաժնետոմսերի ընդամենը 2,45 %-ը: Բանկի տնօրենների խորհրդի նախագահն Ալեքսեյ Միլլերն է: