Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 20:51
ԻՆԳՈ Արմենիա. Երևանում տեղի ունեցած յուրաքանչյուր երկրորդ պատահար տեղի է ունենում ՙհոգնած՚ տաքսիստների մեղքով
ԱրմԻնֆո. Երևանում տեղի ունեցող առնվազն երկրորդ պատահարը տեղի է ունենում ՙհոգնած՚ տաքսիստների մեղքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է արտահայտել ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, երևույթը բացատրելով շուրջօրյա աշխատող տաքսիստների հոգնած լինելու, ինչպես նաև մեքենաների մաշվածության փաստով:
Անդրադառնալով ԱՊՊԱ վնասաբերության հարցին, ընկերության փոխտնօրենը նշել է, որ հոկտեմբերին հատուցումների մակարդակը հասավ կրիտիկական սահմանին, իսկ տարեվերջին կարող է նաև հատել այդ սահմանը: Հիշեցնենք, որ մինչ այդ ընկերությունը հայտարարել էր, ար ԱՊՊԱ վնասաբերության մակարդակը 2011 թվականի ավարտին կարող է հասնել կրիտիկական մակարդակին` 70%-ի:
Ա.Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ վերջին ամիսներին ԱՊՊԱ գծոց հատուցումները մի շարք պատճառների, մասնավորապես եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև հատուցման դիմումների թվի ավելացման պատճառով էապես աճել են:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերութունը երկրորդ տեղն է զբաղեցնում ապահովագրական պրեմիաների ծավալներով: Ընդ որում, ընկերությունն առաջատարի իր դիրքերը պահպանել է մի շարք ապահովագրության տեսակներով, մասնավորապես, ԿԱՍԿՈ-ի, բեռնափոխադրումների ապահովագրության, ավիացիայի ապահովագրության, տուրիզմի ապահովագրության, գույքային ապահովագրության, բժշկական ապահովագրության հատվածներում: Ընկերության ակտիվները մեկ տարում ավելացել են 1.5 անգամ, սեպտեմբերի վերջին կազմելով 6 մլրդ.դրամ: 2011 թվականի 9 ամիսներին ընկերության ԱՊՊԱ գծով պրեմիաների ծավալը կազմել է 2.3 մլրդ.դրամ, այս ցուցանիշովշուկայում զբաղեցնելով երկրորդ տեղը: