Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2011 14:44
Հայաստանում ինտերնետ-վճարներն ավելացել են 2.5 անգամ
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերին, 2010 թվականի նոյեմբերի համեմատ Հայաստանում 2.5 անգամ ավելացել է ինտերնետ-վճարների ծավալը, դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 452.8 մլն.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ազգային պրոցեսինգային կենտրոնից, քանակական արտահայտությամբ նոյեմբերին իրականացվել է 49 հազ.ինտերնետ-վճար, նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 68%:
Հետաքրքրական է, որ մեկ տարում 39 աբգամ աճել է նաև անկանխիկ վճարումների ծավալը, 2011 թվականի նոյեմբերի վերջին կազմելով 413.4 մլն.դրամ: Անկանխիկ տրանսակցիաների քանակն աճել է 3.2 անգամ, կազմելով 23930 գործարք:
Միևնույն ժամանակ, քարտից քարտ փոխանցումների ծավալը նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 47%, կազմելով 449.4 մլն.դրամ, իսկ քանակն աճել է 60.3%, կազմելով 5532 տրանսակցիա: