Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2011 18:54
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը կրճատվել են 1.7 անգամ, իսկ դրամային վարկերը` 1.3%-ով
ԱրմԻնֆո. 2011 թվականի դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 1.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.5 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 3.6%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 դեկտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95.8 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 24.7%¤ 381.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 98.6 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 1.6%¤ 382.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 6.7 մլն.եվրոյի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը կազմել է 5.6%¤, 500.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 14.4 մլն.եվրո ¥շաբաթվա աճը` 33.3%¤, 504.86 դրամ մեկ վրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 612.9 մլն.ռուբլու առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 9.4%¤, 11.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 100.2 մլն.ռուբլի ¥շաբաթվա անկումը` 11.2%¤, 12.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում դեկտեմբերի 12-16-ը իրականացվել է 1.250 մլն.դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը`3.8%¤, 382.91 դրամ/դոլար փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 16.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 23.5%¤ 382.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է դեկտեմբերի 12-ին` 5.4 մլն. դոլար և 15-ին` 5.78 մլն.դոլար: Դեկտեմբերի 14 բորսայում և միջբանկային շուկայում արտարժույթի առք և վաճառքով գործարքներ չեն գրանցվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: