Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 20:51
ԻՆԳՈ Արմենիան մտադիր է ներկայացուցուչություններ բացել Հայաստանի բոլոր քաղաքներում
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը մտադիր է 2012 թվականին ներկայացուցչություններ բացել Հայաստանի բոլոր քաղաքներում: Այս մասին այսօր, ընկերության գլխամասային գրասենյակում հայտարարել է ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը գլխավոր տնօրենի տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը: Նշենք, որ Հայաստանում հաշվվում է 45 քաղաք և քաղաքատիպ ավան:
Նա հիշեցրել է, որ ներկայումս ընկերությունը 1-ական ներկայացուցչություն ունի յուրաքանչյուր մարզում և 2 գրասենյակ` Երևանում, մասնավորաապես, Արաբկիր և Աջափնյակ համայնքներում:
Նրա խոսքերով, նոր ներկայացուցչությունները կապող օղակ կհանդիսանան ընկերության և ապահովադիների միջև և իրենց գործունեությամբ թույլ կտան ավելի խորացնել հասարակայնության հետ փոխհարաբերույթունները, ուսումնասերելով նրանց պահանջներն ապահովագրության ոլորտում: Նրանք նաև կհամակարգեն ընկերության ապահովագրական խորհրդատուների աշխատանքը, որոնց թիվը ներկայումս կազմում է 1700 հոգի:
Խոսելով ընկերության ապահովագրական խորհրդատուների գործունեության մասին, Ա.Մելիքսեթյանը նկատել է, որ գործակալների շնորհիվ ԻՆԳՈ Արմենիան կարողացավ հավաքագրել ԱՊՊԱ գծով իր բոլոր պրեմիաների 85%-ը: Պոտենցիալ գործակալների նկատմամբ ընկերությունը չունի կոշտ պահանջներ, այդ մասնագիտությանը, նրա խոսքերով, կարող է հավակնել յուրաքանչյուր աշխատունակ անձ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով ԻՆԳՈ Արմենիայն զբաղեցնում է 2-րդ տեղը: Սակայն, ընկերությունն առաջատարի իր դիրքերը պահպանել է ապահովագրական մի շարք տեսակների ցուցանիշներով, մասնավորապես, ԿԱՍԿՈ-ի, բեռնաոխադրումների ապահովագրության, ավիացիոն տրանսպորտի ապահովագրության, տուրիստների ապահովագրության, գույքային ապահովագրության և բժշկական ապահովագրության գծով: Ընկերության ակտիվները մեկ տարում աճել են 1.5 անգամ, սեպտմբերի վերջին կազմելով 6 մլրդ.դրամ: 2011 թվականի 9 ամիսներին ընկերությունը ԱՊՊԱ գծով հավաքագրել է 2.3 մլրդ.դրամ, այս ցուցանիշով շուկայում գրավելով 2-րդ տեղը: