Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 16:41
Հայաստանի արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկայում նոյեմբերին եկամտաբերությունը գրեթե չի փոփոխվել
ԱրմԻնֆո. Հայաստանի արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկայում նոյեմբերին եկամտաբերությունը գրեթե չի փոփոխվել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրանական բանկի մամուլի ծառայությունից, շուկայական ռեպո-դրույքները գրոթե չեն փոփոխվել, 2011 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ կազմելով 9.62%: Միջբանկային շուկայում նույնպես ռեպո-դրույքը չի փոփոխվել, կազմելով 9.26%: Սակայն, առաջնային շուկայում 1 տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունն աճել է 0.66 տոկոսային կետով, մինչև 8.97%:
Աղբյուրի համաձայն, արժութային շուկայում նոյեմբերին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.59% արժեզրկում, փոխարժեքը ձևավորելով 382.78 դրամ/դոլար մակարդակի վրա: Եվրոյի նկատմամբ արժեզրկումը կազմել է 0.4%, մինչև 519.21 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ`2.74%, մինչև 12.41 դրամ/ռուբլի:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը դեկտեմբերի 6-ին հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8% մակարդակի վրա, ինչի հետևանքով փոփոխության չենթարկվեցին նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար կազմելով 11% և 5%: