Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 20:08
ՀՀ ԿԲ վերանայված կանխատեսումները. 2011 թվականի ավարտին Հայաստանում ակնկալվում է 3.9-4.5% տնտեսական աճ
ԱրմԻնֆո. 2011-2012 թվականների տնտեսական աճի կանխատսումները վերանայվել են, ընդ որում`դեպի դանդաղում: Ինչպես նշվում է ՀՀ Կնտրոնական բանկի 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ, 2011 թվականի ավարտին ակնկալվում է 3.9-4.5% տնտեսական աճ, իսկ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին` 3-4.6% աճ:
Աղբյուրի համաձայն, չնայած 2011 թվականի հոկտեմբերին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է և կազմել 2.4%, հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի ՏԱՑ-ը գնահատվում է 5.9%: Արդյունաբերության ճյուղում, հունվար-հոկտեմբերին ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, թողարկման ծավալների աճը կազմել է 13.1%, գյուղատնտեսության ճյուղում` 14.1%-ով, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է բուսաբուծության ենթաճյուղի 24.1% աճով: Անասնապահության ենթաճյուղում արձանագրվել է 0.5% անկում: Ծառայությունների ծավալներն աճել են 5.9%-ով, առևտրի ծավալները` 3.3%-ով: Շինարարության թողարկման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 20.8%-ով: Անկման հիմնական պատճառը, ինչպես նշվել էր նախկինում, միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է:
Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, արտահանման աճը պահպանվում է. 2011 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է ապրանքների արտահանման 32.1% աճ: Ներմուծման աճը հունվար-հոկտեմբերին կազմել է 13.0%: նահատվում է, որ Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ էապես կնվազի և 2011 թվականի վերջին կկազմի շուրջ 12%ª 2010 թվականի 14.5%-ի դիմաց:
Ծրագրում նշվում է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարը շարունակում է մնալ անորոշությունների ներքո, և զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման շարունակական հետաձգման պայմաններում զարգացած զարգացող երկրներում նկատվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում: Համաշխարհային պահանջարկի առկա մակարդակի պայմաններում հիմնական հումքային ապրանքների շուկաներում գները հարաբերականորեն կայուն են, իսկ պարենային ապրանքների շուկաներում, պայմանավորված առաջարկի վերաբերյալ լավատեսական սպասումներով, նկատվում են գնանկումային միտումներ: Աշխարհի խոշոր կենտրոնական բանկերի քաղաքականությունն զարգացումների այս համատեքստում հետևյալն է. ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգը, չնայած գնաճի բարձրª 3.5% մակարդակին, ցածր տնտեսական ակտիվության և գործազրկության բարձր տեմպերի պայմաններում ձեռնպահ է մնում քաղաքականության ուղղության փոփոխությունից: Իսկ Եվրոպական կենտրոնական բանկը, չնայած պահպանվող բարձրª 3% գնաճին, տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերի գերակայության պայմաններում դեկտեմբերին շարունակեց դրամավարկային պայմանների թուլացումըª քաղաքականության տոկոսադրույքը նվազեցնելով 1%-ի: