Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 21:18
Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը 2011 թ. 4-րդ եռամսյակում իջել է 99.9%-ից մինչև 68.7%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը իջել է 104.7%-ից մինչև 91.6%
ԱրմԻնֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը 2011 թվականի 4-րդ եռամսյակում իջել է 99.9%-ից մինչև 68.7%, իսկ տարեկան կտրվածքով իջել է 94%, հիմնականում սպասումների վատթարացման հետևանքով: Ընդ որում, ակտիվության բարձրացում գրանցվել է միայն ծառայությունների ոլորտում: ործարար մթնոլորտի ինդեքսը նույնպես իջել է 104.7%-ից մինչև 91.6%, իսկ տարեկան կտրվածքով իջել է 97.3%, հիմնականում արդյունաբերության և ռևտրի ոլորտներում սպասումների վատթարացմ,ան հետևանքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տնտեսական ակտիվության ինդեքսի կազմում եռամսյակի կտրվածով դիտվել է ծառայությունների սակագների աննշան նվազում, շինարարության հատվածի աշխատակիցների թվաքանակի կրճատում, արդյունաբերական հատցվածի արտադրական հզորութոյւնների մեծացում և առևտրի ոլորտի աշխատակիցների թվաքանակի աճ: Ընդհանոր առմամբ կրճատվել է այն կազմակերպությունների քանակը, որոնք ներդրումների իրականացման պատրաստակամություն են արտահայտել: Համարյա բոլոր ոլորտներում պահանջարկի անկումը հանդիսացել է գործունեության ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոնը:
Աղբյուրի համաձայն, գործարար մթնոլորտի ինդեքսի կազմում մթնոլորտի բարելավում նկատվել է ծառայությունների ոլորտում և շինարարության հատվածում, ընդ որում, ծառայությունների ոլորտում այն ուղեկցվել է տնտեսական ակտիվության աճով:
Ինդեքսների հաշվարկն իրականացվել է փաստացի գնահատականների և սպասումների բալանսի միջինացման մեթոդով: Տնտեսական ակտիվության փաստացի բալանսը հաշվարկվում է արտադրության ծավալների և պահանջարկի մակարդակի վերաբերյալ հարցվողների գնահատականներով, իսկ սպասումների բալանսը`հաջորդ եռամսյակում արտադրության հնարավոր ծավալներով, ապրանքների կամ ծառայությունների պահանջարկով, ինչպես նաև պահուստների ծավալներով:
Հիշեցնենք, որ հարցումը ՀՀ ԿԲ կողմից իրականացվում է 2005 թվականից և կոչված է գնահատելու երկրի ներկայիս տնտեսական իրավիճակը և դրա նկատմամբ սպասումները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: