Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2011 19:54
Նախորդ շաբաթ բորսայում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 23.8 մլն. դոլար, գրանցելով մոտ 42% աճ
ԱրմԻնֆո. 2011 թվականի դեկտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 23.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 41.7%¤ 382.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է դեկտեմբերի 19-ին` 9.5 մլն.դոլար և 21-ին` 5.5 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 19-23-ը իրականացվել է 200 հազ.դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը`ավելի քան 6 անգամ¤, 382.25 դրամ/դոլար փոխարժեքով: Բորսային և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Աղբյուրի համաձայն, նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 109.5 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 14.3%¤ 381.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 117.4 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 19.3%¤ 383.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 7.7 մլն.եվրո ¥շաբաթվա աճը կազմել է 15%¤, 496.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.7 մլն.եվրո ¥շաբաթվա անկումը` 18.7%¤, 501.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 712.3 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 16.2%¤, 11.9 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 108.2 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 8%¤, 12.12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 7.2%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 11.7%:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: